Բաժիններ՝

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության տաղավարը

Ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի հիշատակի օրվան նվիրված երթի ամբողջ ընթացքում՝ ժամը 9։00-ից մինչև ուշ երեկո, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում՝ Հիշատակի պուրակին կից, կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Առաջին օգնության տաղավարը, որտեղ, հատուկ պատրաստվածություն անցած թիմն ու կամավորները, կարիքի դեպքում առաջին օգնություն կցուցաբերեն քաղաքացիներին։

ՀԿԽԸ կամավորները կշրջեն նաև համալիրի տարածքում՝ անհրաժեշտության դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու և խմելու ջուր տրամադրելու համար, հերթապահություն կսահմանեն հուշահամալիրի խորանում։

Կարմիր Խաչի հայկական ընկերություն 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930