Հայտնի է, թե ով է զբաղեցնելու Մուրացանի հոսպիտալի պետի պաշտոնը. ո՞վ է բարեխոսել. «Իրավունք»

«Իրավունք» թերթին հասած արժանահավատ տեղեկությունների համաձայն՝ առաջիկա օրերին Մուրացանի հոսպիտալի պետ են պատրաստվում նշանակել Սիսիանի հոսպիտալի պետ Կարեն Գրիգորյանին:

Նկատենք, որ նա բավականին կարճ աշխատանքային փորձ ունի, եւ որքան էլ տարօրինակ է, հոսպիտալի պետ նշանակվելու համար պարտադիր պայման է փորձաքննության իմացությունը, որին Գրիգորյանն ընդհանրապես չի տիրապետում:

Բայց շրջանառվող լուրերի համաձայն՝ նրա համար այնպիսի բարձրաստիճան պաշտոնյա է բարեխոսել, որ անգամ այդ պարտադիր կետի չիմացության վրա են աչք փակել:

Հավելենք նաեւ, որ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանն այս օրերին արձակուրդում է, եւ ըստ շրջանառվող լուրերի՝ նա արձակուրդից այլեւս իր պաշտոնին չի վերադառնալու:

Ի դեպ, այս ոլորտում լուրջ կադրային փոփոխությունները շարունակական բնույթ են կրելու»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930