Բաժիններ՝

Մահացել է «Խաղ» և «Ողջ մնացածը» ֆիմերի պրոդյուսեր Սթիվ Գոլինը

Վախճանվել է կինոյի եւ հեռուստատեսության պրոդյուսեր Սթիվ Գոլինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է The Hollywood Reporter-ը:

Նա մահացել է Լոս Անջելեսում 64 տարեկան հասակում: Մահվան պատճառը դարձել է ուռուցքաբանական հիվանդությունը, որի դեմ Գոլինը պայքարում էր երկար տարիներ:

Գոլինը ճանաչում ձեռք բերեց այնպիսի կինոնկարների շնորհիվ, ինչպիսիք են՝ «Զուտ բանականության հավերժական ճաճանչումը», «Խաղ», «Ողջ մնացածը», նաեւ նա եղել է «Ուշադրության կենտրոնում» օսկարակիր ֆիլմի պրոդյուսերը: Հեռուստատեսությունում նրան հռչակ բերեց «Պարոն Ռոբոտ» սերիալը, որը «Ոսկե գլոբուս» է նվաճել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս