Ապրիլի 26-ին, ժամը 23:36-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայից դեպի Մասիս քաղաք տանող ճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան կողաշրջվել է, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 26-ին, ժամը 21:04-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացներ Ժ.Ս.-ն և Լ.Ա.-ն Տավուշի մարզի Հովք գյուղի անտառում սունկ հավաքելուց մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանում առաջին անգամ ապրիլի վերջին շաբաթ օրը նշում են որպես Քաղաքացու օր:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Ինչպե՞ս եք տոնելու Քաղաքացու տոնը, ի՞նչ եք անելու այսօր․ հարցրինք խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիրներին:
«2018թ. ապրիլին մեր երկրում տեղի ունեցան նախադեպը չունեցող իրադարձություններ: Արժանապատվության հստակ գիտակցումով` Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր կանգնեց իր իրավունքներին`եզակի միասնականություն, համախմբվածություն և կամք դրսևորելով»:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ ՌԴ դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին արտահանձնելու միջնորդությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է Քասախ համայնքում հարևանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քաղաքացու օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 26-ին, ժամը 23:30-ից մինչև ապրիլի 27-ին, ժամը 24:00-ն երկկողմանի փակ է լինելու Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Հաղթանակի կամուրջ:
Հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները Վանաձորի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների կողմից կազմակերպվել են չարաշահումներով. հարուցվել է երկու քրեական գործ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն ապրիլի 26-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դիտել են Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով օպերատիվ այլ ծառայությունների աշխատակիցների հետ, իրականացրել են օրենքով ոստիկանությանը վերապահված մի շարք միջոցառումներ՝ ապրիլի 25-ին հայտնաբերելով հետախուզվող ամուսինների։
ՀՀ կառավարությունում մեկնարկել են Ազգային ժողովի փոխնախագահներ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի մշակած «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծի քննարկումները, որով որոշվելու է աջակցության տրամադրման ձևը, չափն ու կարգը:
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության տարելիցն առաջին անգամ ոգեկոչվել է իբրև հիշատակի պետական օր՝ համապատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայի պաշտոնական օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ներառելու հրամանագրի:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրության արդյունքում քրեական գործեր են հարուցվել երկու բժշկական կենտրոնների ծառայողների կողմից հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունների չարաշահմամբ կազմակերպելու դեպքերի առթիվ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանըտիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ապրիլի 26-ին ներկա է եղել Creative Armenia մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել են «Ստվերների արվեստ» խորագիրը կրող լուսանկարչական մրցույթի արդյունքները։
«Փաստերի ստուգման» ուղեցույցn այսուհետ կօգնի լրատվամիջոցներին ու անհատներին առավել ուշադիր լինել իրենց մատուցվող լուրերի հանդեպ։ «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ուղեցույցի շնորհանդեսը։
Ընդհանրապես մարդկանց ինչի՞ն է պետք տոնը, այն ի՞նչ է տալիս հասարակությանը: Տոնի խորհուրդը գալիս է հնագույն ավանդույթներից, այն մեր գենետիկ հիշողությունն է:
Սակայն հանրության կողմից սխալ չընկալվելու համար հայտնում եմ, որ հայտարարագրումս ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն ինձ նվիրել է Եվրոպայում բնակվող քեռիս՝ գնում կատարելու նպատակով, սակայն հետագայում այդ գնումը նպատակահարմար չեմ համարել։
ՀՀ Ազգային անվտանգության սահմանապահ զորքերը վերջին մեկ ամսվա ընթացքում սահմանախախտումների մեծ թվով դեպքեր են կասեցրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը:
#sutNikol նախաձեռնության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը և Արթուր Դանիելյանն այսօր ամփոփեցին ավելի վաղ հայտարարած դրամահավաք-մրցույթի արդյունքները:
Ապրիլի 25-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ապրիլի 25-ին Երևան-Էջմիածին ճանապարհին հարսանեկան ավտոշարասյան մասնակից «ԲՄՎ» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներից ընթացքի ժամանակ արձակվել են կրակոցներ:
«Սպայկա»-ն այս ընթացքում մոտավորապես 20 մլն դոլարի վնաս է կրել և եթե չկարողանա գործունեությունը շարունակել՝ ընկերությունը կփակվի, այս տարվա հարկերը չեն վճարվի, աշխատողները կկորցնեն աշխատանքը։ «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Սպայկա»-ի փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը:
Դերասանուհի Էլինա Բիստրիցկայայի հետ հրաժեշտը կկայանա ապրիլի 29-ին Փոքր թատրոնում, ավելի ուշ նրան կհուղարկավորեն Նովոդեւիչիե գերեզմանատանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 25-ին այցելել է հայկական արտադրության MADE Fashion corner խանութ և կատարել մի շարք գնումներ:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը բողոքարկելու է դատարանի որոշումը, ըստ որի ԱԱԾ-ն խախտել է անմեղության կանխավարկածը Սեդրակ Քոչարյանի նկատմամբ: Այս մասին ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով այն հարցին` բողոքարկելո՞ւ են դատարանի որոշումը, թե ոչ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը չպարզաբանեց, թե ինչ իրեր են հայտնաբերվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատան խուզարկության արդյունքում:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-ի ցերեկը, 27-28-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ես գործող օրենքի նախաձեռնողներից մեկն եմ եղել: Ինքս դեմ կլինեի առաջարկվող փոփոխություններին, քանի որ գործող օրենքը թույլ է տալիս ապահովել ըստ Հայաստանի աշխարհագրական տեղանունների ապրանքատեսակի հայտնիությունը և բրենդների ինստիտուտի զարգացումը: