Մեր կյանքը բաղկացած է նաև շրջադարձային բացահայտումներից: Ինչ-որ պահի աչքերդ բացվում են, ու տեսնում ես այն, ինչը մինչ այդ քեզ համար գաղտնիք էր, մինչ այդ պահն անկարևոր էր, անէ էր:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի խանութներից մեկում առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 1985թ. ծնված տղամարդու դանակահարության դեպքը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 3-ին ժամը 09.30-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 1-ին շենքի 7-ից մինչև 12-րդ մուտքերի, ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն՝ Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի բազմաբնակարան շենքերի, առանձնատների և հարակից հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 1-ին, ժամը 22:43-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Հովունի գյուղի անասնագոմերից մեկում:
Բոլորը գիտեն այս խախտումների մասին, բայց ոչ բոլորն են պայքարում դրանց դեմ։ Հիշեցնում ենք դրանց մասին մայիսի 1-ին՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավարտվեց։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը առաջադրվել է «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի թեկնածու:
Նյու Յորքը դարձել է ԱՄՆ-ի առաջին խոշոր քաղաքը, որտեղ կալանավորներին այսուհետեւ թույլատրված է բանտից երկրի սահմաններում զանգահարել անվճար:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը բացարձակ սուտ է որակում Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը ստանձնելու մասին լուրերը:
Երևանի քաղաքապետարանն, արձագանքելով Ճանապարհային ոստիկանության առաջարկին, սկսել է Եղվարդի խճուղու միջանկյալ հատվածի բարեկարգման աշխատանքները. ճանապարհի այս հատվածում, որտեղ հաճախ տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, կձևավորվի կանաչ գոտի:
Մայիսի 2-ին՝ ժամը 16:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 15/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանում մայիսի 2-ին մեկնարկել է հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Մայիսի 2-ին տեղի է ունեցել ԵԿՄ վարչության նիստ հետևյալ օրակարգով. վարչության փոխնախագահների ընտրություն, վարչության աշխատանքային հանձնաժողովների ձևավորում, Երկրապահի օրվան և մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների կազմակերպման ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում:
Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզն 88-ի երկրաշարժից հետո տնակային պայմաններում է գործում:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 2-ին ընդունել է Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալի Ալ-Սայեղին:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի, կառավարության և Երևանի քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներ նախօրյակին երկօրյա այց էին կազմակերպել Գյումրի:
Մայիսի 3-ին և 4-ին Սարյան և Մոսկովյան փողոցներում անցկացվելու է «Երևանի գինու օրեր» փառատոնը:
ԱՀԱԶԱՆԳ նախաձեռնությունը, որն այսօր ակցիա էր իրականացրել Ազգային ժողովի բակում, Ֆեյսբուք սոցիալական ցանցում հաղորդագրություն է տարածել:
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող շրջիկ սրճարանների ներկայացուցիչներին ընդունել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Եչևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի խանութներից մեկում առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը:
«ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Բարձրագույն դատական խորհուրդը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումը կհրապարակի 2019 թվականի մայիսի 13-ին։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին:
«Մակնիշը չեմ նշում․ կարծում եմ՝ գուշակում եք։ Երկրորդ նկարում փակագծերի մեջ նշված է մանկապարտեզների շենքերից կրճատված գումարը, իսկ երկրորդում աղբատարների գնման վերաբերյալ տեղեկությունը»։
2019թ. ծրագրով նախատեսված է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է խթանել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավման նախաձեռնությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանումներում կանանց ընդգրկմանը:
Մայիսի 3-5-ը ՀՀ տարածքում կանխատեսվում է եղանակային պայմանների փոփոխություն:
Մայիսի 2-ին, ժամը 12:17-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սրաշեն գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայրաքաղաքի Սարյան փողոցում անցկացվելիք Գինու փառատոնի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, մայիսի 3-ին, ժամը 12.00-ից մինչև մայիսի 4-ի ժամը 24-ը երկկողմանի արգելվելու է երթևեկությունը Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Սարյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից մինչև Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցում՝ Թումանյան-Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Թումանյան-Մոսկովյան-Սարյան փողոցների խաչմերուկ:
ՀՀ մշակույթի նախարարության միջամտության արդյունքում «Ամբերդ ամրոց» արգելոցի տարածքում ժամանակավորապես դադարեցվել են իրականացվող շինարարական աշխատանքները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը: