Բաժիններ՝

Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն է գործադրվել

Ս.թ.մայիսի 3-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ՊՊԾ գումարտակի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ ժամը 21:50-ին, պարեկապահակետային ծառայության գումարտակի ոստիկանները Ստեփանակերտ քաղաքի Իսակով փողոցի թիվ 15 շենքի մոտակայքից ոչ սթափ վիճակում հասարակական վայրում հայտնվելու և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար մայրաքաղաքի բնակիչներ՝1993թ.ծնված Ն. Գ-ին, 1991թ.ծնված Ա. Պ-ին, 1984թ.ծնված Ս. Գ-ին և 1990թ.ծնված Ա. Ա-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն բերման ենթարկելու ժամանակ, վերջիններս վիճաբանության մեջ են մտել իրենց հետ, որի ընթացքում բռնություն գործադրելով հարվածներ են հասցրել իրենց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

ԱՀ ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս