Բաժիններ՝

«ՀՀ «սև» քաղաքացուն ստիպում են քանդել ավտոտնակը, իսկ «ԿամԱԶ» նվիրած գործարարին թույլատրում են ինչ սրտերն ուզի». Գևորգ Գորգիսյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ, եթե չեմ սխալվում, ՀՀ հպարտ քաղաքացիները մերժում էին կոռուպցիան։
Հիշեցնեմ. կոռուպցիայի բացահայտ դրսևորում է, երբ պաշտոնյային արած լավության դիմաց ինչ-որ մեկը ստանում է անհավասար, նույնիսկ արտոնյալ պայմաններ։
Օրինակ, սովորական ՀՀ հպարտ կամ «սև» քաղաքացուն ստիպում են քանդել ավտոտնակը, կամ թույլ չեն տալիս օրինականացնել որևէ կառույց, կամ 9 ամիս տանում-բերում են և չեն փոխում հողի նշանակությունը՝ խոչընդոտելով ներդրումներին, իսկ Կամազ նվիրված գործարարին թույլատրում են ինչ սրտերն ուզի։
Կոռուպցիան պոզով պոչով չի լինում։

Ասում եմ, ազնիվ եղեք, էս սխեմաները մենք տեսել ու չեք գայթակղվել»։

Սիրելի հայրենակիցներ, եթե չեմ սխալվում, ՀՀ հպարտ քաղաքացիները մերժում էին կոռուպցիան։ Հիշեցնեմ. կոռուպցիայի բացահայտ…

Gepostet von Gevorg Gorgisyan am Freitag, 29. November 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս