
«100-ից ավելի վթար. ոնց հասկանում ենք, էսօր տարերային աղետով օր է»․ Սերգեյ Ղահրամանյան

Ոստիկանության հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այսօր մոտավորապես ժամը 20:00-ի դրությամբ ավելի քան 100 վթար է եղել։
«Ժամը 18:00-ի դրությամբ մայրաքաղաքում մոտ 80+ վ նյութական վնասով վթար էր գրանցվել:
Մոտավորապես ժամը 20:00-ի դրությամբ՝ մոտավորապես 100+ վթար… սպասեք ավելիին
սովորական աշխատանքային օրերին, երբ որեւէ տարերային աղետ չի լինում էդ թիվը լինում ա մոտ 70-90-ի սահմաններում։
Ոնց հասկանում ենք, էսօր տարերային աղետով օր ա»:
Ժամը 18:00-ի դրությամբ մայրաքաղաքում մոտ 80+ վ նյութական վնասով վթար էր գրանցվել:մոտավորապես ժամը 20:00-ի դրությամբ…
Gepostet von Sergey Ghahramanyan am Freitag, 29. November 2019