
Բացահայտվել են գրպանահատության դեպքեր

Նոյեմբերի 29-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 16-ին բաժին է ներկայացել 49-ամյա մի կին։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ ժամը 08.50-ին Պետրոսյան փողոցում գտնվեղ սուպերմարկետից գողացել է բջջային հեռախոս։
Գողոնը հայտնաբերվել և վերցվել է:
***
Նոյեմբերի 29-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ժամը 21.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Հալաբյան փողոցից բերման են ենթարկել 28-ամյա մի տղամարդու։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 21.00-ից ժ.21.30-ն ընկած ժամանակահատվածում, մի երթուղային ավտոբուսի սրահում գողացել է դրամապանակ:
Տղամարդու անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է:
Տուժողից ընդունվել է հաղորդում։
Նախապատրաստվում են նյութեր: