«Ակնհայտ երևում է իր իսկ ցուցադրած թղթում, որ գրված է Հ․ Մարության»․ Դավիթ Խաժակյան
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը:
«Ցույց է տալիս փաստաթուղթը՝ պնդելով, որ ստորագրել է Հրաչյա Սարգսյանը, հերքելով իմ պնդումը։ Ուշադիր նայելու դեպքում ակնհայտ երեւում է իր իսկ ցուցադրած թղթում, որ գրված է Հ․ Մարության: Հիմա էլ կասեն, թե թեք գծով փոխքաղաքապետն է ստորագրել: Իսկ պաշտոնական կայքում հենց հիմա էլ նշված է Մարությանի անունը»,-գրել է Խաժակյանը:
Հայկ Մարությանը լայվ է մտել աղմկահարույց նվիրատվությունների թեմայով։
Ասում է ստորագրել է Հրաչյա Սարգսյանը, ցույց է տալիս՝ գրված է Հ․ Մարության։ Դե հիմա էլ կասեն, թե թեք գծով տեղակալն է ստորագրել։Իսկ պաշտոնական կայքում հենց հիմա էլ նշված է Մարությանի անունը։
Gepostet von Դավիթ Խաժակյան am Freitag, 29. November 2019