«Նաիրի» ԲԿ-ում բուժվող գեներալ Մանվելը կրկին տեղափոխվել է «Երեւան» ՔԿՀ:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ում պարգևավճարների մասով բարձրացված աղմուկից հետո նախօրեին ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը մեծ ժողով է հրավիրել և շարքային աշխատողներին տեղեկացրել, որ այլևս պարգևատրումներ չեն լինելու նրանց համար:
Նույն կերպ մեզ համար հաճելի է գտնվել այն անհատի կողքին, ով հանդարտ և հաճելի բնավորություն ունի։
Հյուսիսային պողոտայում հրավառություն արած անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեությունը շահառուների մոտ նորից անվստահության հիմքեր է ստեղծում: Դեռ անցած տարեվերջին շատ ու շատ քաղաքացիներ ահազանգում էին այն մասին, որ իրենց հաշիվներին աշխատավարձից պահվող 5 տոկոս եկամտի հետ զուգահեռ՝ պետության կողմից փոխանցվող 7.5 տոկոսը չի հասել կուտակային ֆոնդեր:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն այսօր ԱԺ-ում հնչեցված մտահոգությունների հետ կապված:
Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) նյութեր են նախապատրաստվում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով:
Մարտի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանը, մարտի 22-ին այցելել է մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովին:
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը մարտի 20-21-ն աշխատանքային այց է կատարել Վրաստանի Գուրիայի տարածաշրջան և Աջարիայի Ինքնավար Հանրապետություն։
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, մարտի 22-ի ժամը 20:00-ի դրությամբ, մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր:
Հայաստանի պետական գերատեսչությունները պատրաստվում են Նովրուզի օրերին պատշաճ դիմավորել իրանցի զբոսաշրջիկներին:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խնդրում է դասավարներին և ծնողական խորհուրդներին ուշադիր լինել աշակերտներին էքսկուրսիաների տանելիս:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Հանրապետական մակարդակով աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը, որը ղեկավարում է վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, սկսում է աշխատանքների առաջին փուլը:
Ազգային ժողովի աշխատակազմը խորհրդարանում աշխատող մաքրուհիների աշխատավարձի խնդրի հետ կապված պարզաբանում է ներկայացրել:
Մարտի 22-ին, ժամը 16:19-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի բերդ գյուղին հարակից ձորում երեխան (մոտ 15 տարեկան) ընկել է Ձորագետ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մեքենաները մաքսակետի տարածքից հանել հնարավոր է, սակայն դրանից հետո պետք է այդ մեքենաները տանենք, մաքսազերծենք, բայց այդ ժամանակը չունենք»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1000 դրամների հիմնադրամը ապրիլի 1-ից կսկսի փոխհատուցել 2008 թվականի հունվարի 1-ից ներառյալ՝ մարտական հերթապահության ընթացքում 2-րդ եւ 1-ին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին:
Մարտի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2019թ. անդրանիկ նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Հավաստիացնում եմ, որ այլևս նման սարքեր չեն կարող ներկրվել: Նման սարքերի ներկրումն օրենքով է արգելված, ու դրանք ներկրելու լիազորություններ ունեն միայն այն կառույցները, որոնք իրականացնում են օպերատիվ հետախուզական գործունեություն: Թե մաքսային, թե մեր կողմից իրականացվող հսկողությունը թույլ չի տա նման սարքերի ներկրումը Հայաստան»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Մարտի 22-ին, ժամը 16:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի բերդ գյուղին հարակից ձորում երեխան (մոտ 15 տարեկան) ընկել է Ձորագետ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի 2019 թվականի բյուջեում լրամշակման արդյունքում 8 միլիարդ դրամի հավելում կլինի, ինչի արդյունքում բյուջեն կկազմի 91.1 միլիարդ դրամ՝ 83.1 միլիարդ դրամի դիմաց: Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:
«Քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել, թե ինչ կկատարվի վաղը, մի շաբաթ, մի ամիս և անգամ մի տարի հետո, իսկ հետո բացատրել, թե ինչու դա տեղի չունեցավ»,- Ուինսթոն Չերչիլի խոսքերն է մեջբերում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու նշում՝ «հիմա մենք գտնվում ենք խոստումների շրջանում, Աստված տա, որ մի մասն իրականանա»:
Ջուրն ավելի լավ է խմել ծարավելիս ամբողջ օրվա ընթացքում, բայց օրական նորմայի միանգամյա գործածումը կրիտիկական չէ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ-ի մաքրուհիների հետ կապված խնդրի առնչությամբ տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի մեր ղեկավարման ժամանակ կնքված պայմանագրի համաձայն Կատարող ընկերության վրա դրվել է պարտավորություն, որ վերջինս պետք է ԱԺ մաքրուհիներին (60 հոգի) ընդունի աշխատանքի նույն պայմաններով և վճարի առնվազն 105․000 ՀՀ դրամ աշխատավարձ:
Մարտի 22-ի ցերեկը, 23-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դիլիջանի նախկին ՊԵԿ-ի շենքում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանն այդ շենքից դուրս կգա միայն ուսումնական պրոցես, սովորողների կենցաղի համար ավելի լավ պայմաններ ապահովելու դեպքում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին՝ մարտի 21-ին Մոսուլում տեղի ունեցած ողբերգական պատահարի առնչությամբ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել:
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ պայմանագրային զինվորական ծառայությանը: Ըստ նրա՝ երեկ կառավարության նիստում հավանության է արժանացել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով ավելի շատ պայմանագրային զինծառայողներ կներգրավվեն՝ ծառայության տարիքը սահմանելով 40` այսօրվա 36-ի փոխարեն: