ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերում հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ մեկնարկած զորավարժությանը զուգահեռ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ hունիսի 18-ին մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ հունիսի 19-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Մոկդովական, Բարեկամություն, Շամախյան, Այգեստան, Թամանյան, Վաղթանգ Անանյան, Սարալանջի, Տ․Պետրոսյան փողոցների ջրամատակարարումը:
Հայաստանի Հանրապետությունում սնկային հիվանդություններով վարակված ծիրանի բերք չկա:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կողմից կազմված համակարգման խմբի անդամների (Կարեն Իսրայելյան, Կարեն Միրզոյան, Հովիկ Հախինյան, Անահիտ Մանուկյան, Արփի Թագոյան, Սպարտակ Պողոսյան, Սեդա Մատինյան և Միքայել Սարաֆյան) և ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ 2019թ. հունիսի 18-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի արդյունքով ընդունվել է հայտարարություն:
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները հունիսի 15-ին և 16-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հասարակական կարգի պահպանության, երթևեկության անվտանգության բարձրացման, ինչպես և հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու և բացահայտելու նպատակով։
B4B.am-ը վերլուծական նյութի շրջանակում փորձաքննության էր հանձնել Հայաստանում վաճառվող 10 տարբեր ապրանքանիշերի թթվասերները՝ դրանց մեջ բուսական յուղի առկայությունը պարզելու համար (ըստ գործող կարգավորումների՝ թթվասերը չի կարող բուսական յուղ պարունակել)։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հասարակության եւ երկրի առջեւ ծառացած մի շարք խնդիրների: Վահե Էնֆիաջյանը, բարձրաձայնելով ժողովրդի ցանկությունը, հանդես է եկել եկեղեցիներում մատուցվող սգո արարողությունները դադարեցնելու առաջարկով, ինչը Վեհափառի կողմից հավանության է արժանացել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է հայազգի անվանի գիտնական, գյուտարար և բժիշկ Ռեյմոնդ Դամադյանին, ով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ (MRI) սարքի ստեղծողն է:
Ոստիկանները գողության համար հետախուզվողի են հայտնաբերել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ազատվել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից և կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Հունիսի 17-ին անակնկալ ստուգում է իրականացվել 5-րդ զորամիավորման N զորամասում:Ուսումնական տագնապի ազդանշանով զորամասը բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության արդյունքները:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահի ընտրությունը տեղի կունենա հունիսի 27-ին:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք:
Արմեն Ջագարխանյանն իրեն լավ է զգում, այժմ նա զբաղված է առողջության վերականգնմամբ:
Դիլիջանում հունիսի 7-9-ն անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցները շարունակում են իրենց տպավորություններն ու շնորհակալությունը փոխանցել՝ Հայաստանում նման բարձրակարգ միջոցառում կազմակերպելու համար:
ՀՀ երրորդ նախագահ ՍԵրժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի տեղեկություններով՝ Չեխիայի արդարադատության նախարարը Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել։ Այս մասին, ըստ news.am-ի՝ դատարանում մլրագրողների հարցին ի պատասխան հայտնեց Հայկ Սարգսյանը։
Հունիսի 15-ին և 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց էներգախնայողության #ՄիասինՊայծառԷ փառատոնը, որի նպատակն էր հանրության շրջանում Էներգաարդյունավետության և դրա առավելությունների մասին իրազեկվածության բարձրացումը, դպրոցականների և երիտասարդների շրջանում էներգախնայող տեխնոլոգիաների և այլընտրանքային էներգիայի վերաբերյալ ճանաչողական հետաքրքրության առաջացումը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ ակտիվ դիրքորոշման ձևավորումը: Փառատոնի մեկնարկը տրվեց Վանաձորի «Հայք» հրապարակում, որտեղ հավաքվել էին հարյուրավոր […]
Հունիսի 18-23-ը` գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Սույն թվականի հունիսի 18-ին, ժամը 07:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի 1995թ.-ին ծնված բնակիչ Կ.Բ-ն վարելով «Մերսեդես-Բ. C-180» ավտոմեքենան Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին կորցրել է ղեկակառավարումը, դուրս եկել ճանապարհից դեպի աջ և գլորվել ձորը։
Հունիսի 18-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի «Պուպուզ քար» կոչող հանդամասում քաղաքացին ընկել է և վնասել ոտքը. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ ֆրանսիացի Միշել Պլատինիին ձերբակալվել է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 28-րդ նիստին:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ կյանքի է կոչվել Սփյուռքահայերի խորհրդատվության գրասենյակը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2018թ. տարեկան գործունեության համախմբված ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած «Բեյքեր Թիլլի Արմենիա» աուդիտորական ընկերությունը դրական եզրակացություն է ներկայացրել հիմնադրամի կատարած աշխատանքների վերաբերյալ:
Ժամը 07.30-ին տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանների հասցեին և չենթարկվելով նրանց օրինական պահաջներին՝ հրել է մի ոստիկանի, որը նրա գործողությունները կանխելու համար ձեռնամարտի հնարքներ է կիրառել և ձեռնաշղթա հագցրել:
Անհայտ անձը թմրամիջոց իրացնելու նպատակով, դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պարսպից ներս է նետել զուգագուլպա, որը հունիսի 17-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, հիմնարկի տարածքի հերթական զննության արդյունքում հայտնաբերվել է աշխատակիցների կողմից:
Հունիսի 18-ին ժամը 07:42-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Բերքաձոր համայնքի մոտակայքում, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Հունիսի 17-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 38-ամյա վարորդ Սիրուն Աշուղաթոյանը տեղում մահացել է: