
Մարտական հրաձգությամբ զորավարժություններում կիրառվում են հակաօդային պաշտպանության ժամանակակից զինատեսակներ

ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերում հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ մեկնարկած զորավարժությանը զուգահեռ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ hունիսի 18-ին մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորավարժությունների նպատակն է համատեղ կիրառման հարցերի ներդաշնակումը, միասնական կառավարման համակարգերի, ռադիոլոկացիոն հետախուզության և զենիթային կրակի վարման արդյունավետության, ինչպես նաև մարտական հաշվարկների պատրաստության մակարդակի բարձրացումը:
Մարտական հրաձգությանն ընդգրկված են ժամանակակից ՀՕՊ զինատեսակներ` Ս-300, արդիականացված Ս-125, «Օսա-ԱԿ» և «Ստրելա-10» զենիթահրթիռային համալիրներ, «Իգլա-Ս» և «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համակարգեր: Զորավարժություններին մասնակցում են նաև հայրենական արտադրության նորագույն ռադիոլոկացիոն կայաններով սպառազինված ՀՕՊ ստորաբաժանումներ: