Բաժիններ՝

Արմեն Ջագարխանյանի ընկերը պատմել է նրա առողջական վիճակի մասին

Արմեն Ջագարխանյանն իրեն լավ է զգում, այժմ նա զբաղված է առողջության վերականգնմամբ: Այդ մասին Facebook-ում դերասանի պաշտոնական խմբում հայտնել է նրա ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:

«Արմեն Բորիսովիչի մոտ ամեն ինչ կարգին է, այժմ նա ավելի շատ զբաղված է առողջության վերականգնմամբ, շրջապատված է ընկերներով ու մտերիմ մարդկանցով: Արմեն Բորիսովիչը նախընտրում է չշփվել մամուլի, հեռուստատեսության եւ լրագրողների հետ, թեեւ նրանք առաջվա պես գրոհում են նրա վրա: Ցավոք, նրա անվան շուրջ մեծաքանակ կեղծ ու ոչ կոռեկտ տեղեկատվությունն անցյալ տարի ազդեց նրա ինքնազգացողության վրա»,-գրել է Սողոմոնյանը:

Ջագարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացավ 2017 թվականի հոկտեմբերին. դերասանը հայտնվեց հիվանդանոցում եւ շատ չանցած հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իր կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, որը, նրա խոսքով, «շատ ցավ է պատճառել իրեն»:

Ավելի ուշ զույգը լուծարել է ամուսնությունը եւ դատաքննություն սկսել: Ջագարխանյանը պարբերաբար բուժում է անցել հիվանդանոցներում ու առողջարաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս