 
                        Անակնկալ ստուգում է իրականացվել 5-րդ զորամիավորումում
 
                                    Հունիսի 17-ին անակնկալ ստուգում է իրականացվել 5-րդ զորամիավորման N զորամասում:
Ուսումնական տագնապի ազդանշանով զորամասը բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի:

Անձնակազմը դուրս է բերվել ծավալման շրջան, ըստ մարտական հաշվարկի զբաղեցրել նախանշված տեղերը:

Առաջադրված խնդիրները կատարելուց հետո վարչակազմը և ստորաբաժանումները հանձնել են մարտական և մարտավարամասնագիտական պատրաստության ստուգարքներ:

 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        