Կյանքի է կոչվել Սփյուռքահայերի խորհրդատվության գրասենյակը
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ կյանքի է կոչվել Սփյուռքահայերի խորհրդատվության գրասենյակը:
Գրասենյակի գործառույթն է խորհրդատվական օգնություն տրամադրել Հայրենիքում հաստատված մեր հայրենակիցներին, ճիշտ ուղղորդել նրանց խնդիրների լուծման հարցում:
Գրասենյակը խորհրդատվություն կտրամադրի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, կացության, վարորդական իրավունք ստանալու, գրանցման, հայկական բանակում ծառայելու, նաև կրթական, առողջապահական, ապահովագրության, աշխատանքային, շարժական և անշարժ գույքի գրանցման և այլ հարցերում:
Խնդիրների լուծման համար գրասենյակը նաև պատրաստ է դիմել պատկան մարմիններին ու կառույցներին, պաշտոնատար անձանց:
Սփյուռքահայերի խորհրդատվության գրասենյակի հասցեն է՝ Հանրապետության 30, «Սիմոն Վրացյան» կենտրոն, 1-ին հարկ, 16-րդ սենյակ:
Կայքէջ՝ www.hayrenatarts.am
Դիմատետրի էջ՝ Հայրենադարձ/ Repat
Հեռախոսահամար՝ 094-94-519-119
Էլ. հասցե՝ [email protected]
Գրասենյակն աշխատում է ամեն օր` Երևանի ժամանակով 11:00-15:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: