Կառավարությունը պետք է փորձի այնպես անել, որ այն ռիսկային խավը, որ մինչև հիմա գույքահարկ չի տվել, կամ քիչ է տվել, իրենց վրա շատ ճնշում չլինի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստում հավանության է արժանացել «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագիրը։
ՀՀ-ում բավականին դրական միտումներ են արձանագրվել միգրացիոն հոսքերի առումով. 2017–ին սահմանահատումների սալդոն (ելք ու մուտքերի տարբերությունը) եղել է -26 897, իսկ 2018–ին՝ +15 313։
«Բարձիթողի վիճակ է, անընդհատ պետք է այս հարցով զբաղվեն, բայց այստեղ մեկ այլ խնդիր կա: Առաջին հերթին՝ պետք է այդ մարդկանց համար պայմաններ ստեղծեն: Նախկինում շուկաներ կային, բայց վերացրեցին, տվեցին բիզնեսմենների ու վերածեցին սուպերմարկետների»:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խորհրդարան է ներկայացրել «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ։
Լարսի անցակետն այժմ բաց է. տեղի ունեցած կուտակումների պատճառը «Լոմիսոբա» ազգային տոնն էր։
Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գույքահարկի փոփոխություններին։
ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանը և ՀԿԳ կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանն այսօր հանդիպել են «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբի անդամների հետ:
Կենդանաբանական այգու ճանապարհին գտնվող Սուրիկ Խաչատրյանի շքեղ առանձնատունը մինչ օրս գրանցված չէ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը։ «Չդիմանամ գայթակղությանն ու ասեմ՝ այո, դա իրականությանը համապատասխանում է, և այդ գույքը դեռևս գրանցված չի մեզ մոտ»,- ասաց նա՝ նշելով, որ կոմիտեն լիազորություն չունի […]
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն անշարժ գույքի կադաստրային արժեքները շուկայականին է մոտարկել 2018 թ. տվյալների հիման վրա։ Կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զույցում նշեց, որ անցած տարի ՀՀ ողջ տարածքում գնահատվել է 51 հազար գույք, և կադաստրի բազայում անշարժ գույքի վաճառքի հավաստի տվյալների հիման վրա ստացվել է այլ պատկեր։ Աշխատանքները սկսվել են հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ։
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի, ծնվել է 4 եղջերու:
97 տարեկան հասակում վախճանվել է խորհրդային պետական եւ հասարակական-քաղաքական գործիչ, դիվանագետ Լեոնիդ Զամյատինը, որը 1970-ական թվականներին գլխավորել է ՏԱՍՍ-ը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Գյումրի քաղաքի բնակչուհու սպանության դեպքը, վերջինիս որդին ձերբակալվել է:
Այսօր տեղացած հորդառատ անձրևը ողողել է Գյումրու փողոցները: Ինչն էլ խոչընդոտ է հանդիսացել ավտոմեքենաների երթևեկությանը և մարդկանց տեղաշարժի համար:
Հունիսի 20-25-ը` գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
Այսօր կառավարության նիստում արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի առաջին զեկուցումը, ՀՀ վարչապետի առաջարկությամբ, գործընկերները ծափերով ողջունեցին:
Հունիսի 20-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 19-ին` ժամը 22.30-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գյումրու Ղուկասյան փողոցի 12-րդ շարքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ լրագրողի կողմից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վերջինս ձերբակալվել է:
«Մեքենայի աղբ ա, զիբիլ ա, տանում ենք` ընդունում են, մի կոպեկ փող ենք առնում։ Հիմա էդ մարդկանցից չեն ընդունում, մեզնից էլ չեն ընդունում։ Բերել ենք, կարող ա ստեղ ընդունեն»,- ասաց Սարգսյանը։
Սոցապնախարարությունում 2018 թվականին փաստացի ծախսը կազմել է 352 մլրդ դրամ, որից նախարարության միջոցով ծախսը կազմել է 10 մլրդ դրամը, իսկ հիմնական մասը սոցիալական ապահովության ծառայության միջոցով է կատարվել։
Հունիսի 19-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 22-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-ում` ներկայացնելով 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, հայտարարեց, որ չի ներկայացնելու թվերը, այլ կտա միայն քաղաքական գնահատական, քանի որ ոլորտի բյուջեն իրենք չեն կազմել, այլ ժառանգել են։
Հունիսի 20-ին, ժամը 08:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դալմայի այգիներում՝ ջրանցքում, քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ նախագահի հրամանով արդարադատության նախարար նշանակված տակավին երիտասարդ՝ 28-ամյա Ռուստամ Բադասյանը թեեւ համեստ ունեցվածքի տեր է, սակայն Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ գնում է արդարադատության նոր նախարարին ներկայացնելու։
«Փաստ» օրաթերթին դիմել էին Նոյեմբերյանի մի քանի բնակիչներ՝ տեղեկացնելով, որ օրերս իրենց քաղաքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցը հետապնդել եւ ծեծի է ենթարկել մի քաղաքացու՝ հասցնելով նրան մարմնական վնասվածքներ: Խոսքը 15-ամյա մի տղայի մասին է:
Ստացվում է՝ խոտանված համակարգի հետևանքով այլ լուծումներով հաղթած հերթական ընկերությունը կդառնա պետության պարտնյորը, պետգնումների գործընթացով բուհը լեգալ գործարք կկնքի մեկի հետ, ով ի վիճակի չի լինի տանել վերցրած բեռը, կարևորն այն է, որ նվազ գնով էր առաջարկը ներկայացրել…