Ապրիլի 14-ին, ժամը 08:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակայքում հայտնաբերվել է հակատանկային ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրապետության տարածքում ապրիլի 14-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 15-ին տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ ապրիլի 16-ի ցերեկը, ապրիլի 17-18-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։
Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:
Եթե փորձենք հայացք նետել մեր շուրջ տեղի ունեցող երևույթներին՝ կհամոզվենք, որ ապրում ենք «դժվարին ժամանակներում»։
Ապրիլի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Այն ամենն, ինչ տեսնում ես դիմացինի մեջ, դրա կրողն ես հանդիսանում:Սա հաճախ էր տատիկս մեզ ասում:
Չինաստանի Սիչուան նահանգի Յաան քաղաքում գործող տիբեթյան թեյի խոշորագույն և ամենահին ընկերությունը պատրաստ է համագործակցել Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների հետ, այդ թվում նաև Հայաստանի, եթե այդ երկրները հրաժարվեն քիմիական բաղադրիչներ պարունակող փաթեթներից:
Ապրիլի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում։
Փաստաբանի խոսքով՝ նախարարությունն այս դիտավորությանը գնացել է, որպեսզի խոշոր խաղացողին հեռացնի պետգնումների գործընթացից: Իսկ անձնական շահագրգռվածությունը նախարարինը չէ, փաստաբանը սլաքներն այլ ուղղությամբ է տանում՝ կառավարության պաշտոնյայի անունը խոստանալով հրապարակել առաջիկայում:
Ազգային ժողովում լարված իրավիճակ է: Աշխատակազմի հնաբնակները «ճամպրուկների վրա են նստած»՝ կրճատումների նոր փուլ է սկսվել: Աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը բոլորովին վերջերս աշխատանքից հեռացրել է սպասարկող անձնակազմի 3 աշխատակցի, որոնք, 168.am-ի տեղեկություններով, որևէ զանցանք կամ հանցանք չէին գործել, բարեխիղճ իրականացրել էին իրենց պարտականությունները:
«Ինչպե՞ս կարելի է թանկացնել գազը: Կառավարության նիստի ժամանակ էլ վարչապետին բացատրություն են տալիս մարդիկ, ովքեր ոլորտից ոչինչ չեն հասկանում»:
«Եթե Մշակույթի նախարարության դեպքում կարող ենք քննարկել այլ՝ տվյալ դեպքում՝ Կրթության և գիտության նախարարությանը միանալը, ապա Գյուղնախարարությունը մի ոլորտ է, որը չպետք է միանա այլ նախարարության»:
«Ռիչ» սրճարանը, որը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանին, ինչպես երևում է՝ փորձում է նոր թափով վերսկսել իր աշխատանքները, քանի որ սրճարանը պահանջում է աշխատողներ, հատկապես՝ մաքրուհիներ, որի վերաբերյալ հայտարարությունը մի քանի տեղով փակցված էր սրճարանի հարակից տարածքում։
Բնակարանը թալանել էր տանտիրոջ նոր ծանոթը
«Մարզպետը մեզ ասել է, իր մոտ ինչ թղթով էլ գնանք, իր համար մի հաշիվ է։ Մենք իրեն արհամարհած ունենք, ինքը մեզանով է մարզպետ, եթե այս համայնքը չլինի, մյուսը չլինի, ինքը ո՞վ է։ Գալիս ա մեր ջրի ժամանակը, ասում են՝ ջուր չկա, հենց գալիս ա իրենց ջրի ջամանակը՝ ԳԷՍ-ը տրաքում ա, ախր մի բան չէ»։
Զարթոնք գյուղի ղեկավար Պարույր Սարգսյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Նա պատրաստվում է երկուշաբթի օրը հանդես գալ հայտարարությամբ: Այս մասին գյուղապետն ասել է լրագրողների հետ զրույցի ընթացքում։
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի առիթով քրեական գործ է հարուցվել, ձեռնարկված գործողությունների արդյունքում խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է:
Հանրապետության տարածքում`Ապրիլի 13-ի ցերեկը, 14-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 15-ին տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը, 17-18-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։
Այս պահին Զարթոնք գյուղում է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Նա բնակիչներին հորդորեց չգնալ ծայրահեղ քայլերի և թողնել, որպեսզի համապատասխան մարմիններն անեն իրենց գործը։
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով 5 տուժածից 4-ը դուրս են գրվել Արմավիր բժշկական կենտրոնից, միայն մեկի վիճակն է գնահատվում կայուն ծանր, սակայն կյանքին վտանգ չի սպառնում:
Ապրիլի 13-ին, ժամը 12:27-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի վրա գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում:
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոնից ապրիլի 13-ին ժամը 00:30-ին, ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 4 քաղաքացի:
Ապրիլի 13-ին, ժամը 11:20-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի «Արտֆուդ» պահածոների գործարանի մոտակայքում՝ խոտածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել:
Ապրիլի 13-ի վաղ առավոտյան ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է եղել։
Ապրիլի 7-ին ոստիկանության Թումանյանի բաժնում սպանության դեպք գրանցվեց: Կատարվածը սահմռկեցուցիչ էր. 44-ամյա տղամարդուն ոչ միայն դանակով սպանել էին, այլև հետքերը թաքցնելու համար բենզինով այրել:
«Սանիթեք» ընկերությունը հարկ է համարում պարզաբանում ներկայացնել վերջին շաբաթում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Արդեն մի քանի ժամ է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում։ Գյուղի մեծ թվով բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել են գնացքի ճանապարհը՝ նստելով ռելսերի վրա։
Ապրիլի 13-ին, ժամը 09:16-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տավրոսի 21 փողոցում տնակ է այրվում:
Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, չնայած չեմ կարծում, որ որևէ մեկը դրա մասին մոռացել է, որ Երեւանի ավագանու ընտրության ժամանակ մեր հպարտ հայրենակիցները ձայների 81 տոկոսով իրենց վստահությունը տվեցին Երևանի գործող քաղաքապետին:
Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը ծանոթացել է Կառավարության կողմից ՄԻԵԴ ուղարկված դիրքորոշմանը եւ դրա վերաբերյալ իր պատասխան դիրքորոշումն ուղարկել ՄԻԵԴ: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը. «Մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը, պնդել, որ վերջինիս նկատմամբ տեղի է ունեցել խոշտանգում եւ դաժան վերաբերմունք»: