Twitter-ի իր էջում անդրադառնալով Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է. «Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այժմյան պատկերին նայելիս. Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հովանավորչության որոշակի դրսևորումներ, փաստորեն, պահպանվում են նաև նոր Հայաստանում։ Նոր իշխանությունների սիրելիները ևս արտոնություններ են ստանում։
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ շինարարական բիզնեսում ներգրավված անձանց հավաստիացումների՝ Իրանում տեղի ունեցած ջրհեղեղից հետո այդ երկրի իշխանություններն արգելել են մետաղական ամրալարի արտահանումը:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ մետրոպոլիտենի գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Այս օրերին իրականացվող քննության շրջանակում տասնյակ անձինք են հարցաքննվել եւ շարունակում են հարցաքննվել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս առերեսում է տեղի ունեցել Դավիթ Սանասարյանի ու ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանի միջեւ, ով կալանավորվել է դիալիզի ապօրինի մրցույթում հաղթած «Զորաշենի» գործով։
83 տարեկան հասակում ապրիլի 14-ին մահացել է շվեդ դերասանուհի Բիբի Անդերսոնը:
Վաղը տեղի է ունենալու Նարեկ Մելքոնյանի խափանման միջոց նշանակելու քննությունը, և գյուղացիների խոսքով, եթե նրան կալանավորեն, կդիմեն էլ ավելի կտրուկ քայլերի։
Երևանում կրակոցներ են հնչել:
ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ (ապրիլի 16)-Հիշատակ տասը կուսանաց – ժամը 17:30-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ-Ս. Վարդան մատուռ-մկրտարանում,
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 16-ին ժամը 10:00-ից մինչև ապրիլի 17-ը 10:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքն ու Արտիմետ գյուղն ամբողջությամբ, ներառյալ Էջմիածնի քաղաքապետարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Սուրբ Գայանե եկեղեցի, Սուրբ Շողակաթ եկեղեցի, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, Արմավիրի քրեակատարողական հիմնարկ և Պետ Տնկարանի ջրամատակարարումը:
Ապրիլի 13-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր կայարանի հերթապահի վահանակի վրա ցույց է տալիս կեղծ զբաղվածություն:
Նորանկախ Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքը ցնցած մի շարք սպանություններ մնում են չբացահայտված։ Ավելին՝ կասեցված վարույթները չեն վերսկսվել, թեեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայտարարել էր նախկինում կատարված ու չբացահայտված սպանությունների գործերով վերսկսելու անհրաժեշտության մասին։
Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ Ոստիկանության օրը:
Ապրիլի 11-ին Կառավարությունը որոշեց՝ այսուհետ մինչև 7 տարեկան երեխաների տեղափոխման համար պարտադիր կլինի «քարսիթի» օգտագործումը, իսկ 7-12 տարեկանների համար՝ ամրագոտին:
«Մանուշակ» մանկապարտեզում մանկահասակ երեխային պատանդ վերցնելու, նախկին կնոջ տատու նկատմամբ սպանության փորձ կատարելու գործով ամբաստանյալ Արգամ Հովիկյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
Ապրիլի 13-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ծառայություն կատարելիս, բնապահպանական բնույթի հանցագործությունները կանխելու նպատակով, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով Դսեղ գյուղի «Ջաղացներ» կոչվող տեղամասին հարող ճանապարհին ստուգման են ենթարկել 1969 թ. ծնված Աշոտ Ա.-ի վարած «Իվեկո» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 5 խմ փայտանյութով:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է արևային վահանակների արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներին:
Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը ապրիլի 15-ին հանդիպել է Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի (Андрей Равков) հետ։
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը հանդիպել են Կոպենհագենի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի ուսանողների հետ:
Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի:
Հունաստանում ապրիլի 14-ին մեկնարկել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Հացառատ պոմպակայանում պլանային աշխատանքներով պայմանավորված ս․թ․ ապրիլի 16-ին ժամը 08։00-22։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն, Նորատուս, Արծվաքար, Հացառատ գյուղերի ջրամատակարարումը:
Այսօր՝ ապրիլի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ադեն 1 ժամ է՝ միջին տարիքի մի կին Աջափնյակ վարչական շրջանի Հանրապետական հիվանդանոցի հարկերից մեկից իրեն ցած է նետել, սակայն ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը մինչև հիմա չի բարեհաճել դեպքի վայր:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը վստահեցնում է, որ կրճատվող նախարարության աշխատակիցները շարունակում են աշխատել այնպես, ինչպես նախկինում են աշխատել։ Նա նույնիսկ շնորհակալություն հայտնեց նրանց՝ ակտիվ աշխատելու և մի շարք ծրագրեր կյանքի կոչելու համար։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար ոստիկանության մ
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.10-ին, Դավիթ Հ.-ն նշված վայրում իրեն պատկանող գազային ատրճանակից մեկ անգամ օդ է կրակել՝ խախտելով հասարակական կարգը:Դավիթ Հ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով և թույլտվության վկայականը:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի գործընկերներ, որոնք աշխատում են կրթության, գիտության, ինչպես նաև՝ մշակույթի և սպորտի ոլորտներում: Խնդրում եմ ակտիվ մասնակցել նախարարության կողմից (այդ թվում՝ ապագա նախարարության) կազմակերպած գնումների գործընթացներին:
Ապրիլի 15-ին, ժամը 02:55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել Զոլաքար գյուղի 3 բնակիչ:
Առանձնապես խոշոր չափերի խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր Ազատի Սարգսյանին երկիրը լքելու թույլտվություն տված անձը խստագույն պատժի կենթարկվի, եթե պարզվի, որ այդ որոշումը դատավարական առումով սխալ է: Այս մասին ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ԻԿՐԱՆԵՏ միջազգային կազմակերպության տնօրեն Ռեմո Ռուֆֆինիի գլխավորած պատվիրակության հետ: