Սոցցանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության Նոր Նորքի բաժնում դաժան ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանը, ապա կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որն իբր ոստիկանները փորձել են «գրպանը գցել», այնուհետև տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնտեղից՝ «Արմենիա» բ/կ, որտեղ ապրիլի 8-ին մահացել է:
Այսօր վաղ առավոտից «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ aysor.am-ի փոխանցմամբ՝ ընկերության աշխատակիցներին ուրբաթ երեկոյան տեղեկացրել են, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Այսօր առավոտյան աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը:
#SutNikol նախաձեռնության 9 անդամներ այսօր առավոտյան բերման են ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին: Այս տղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զ. Գաբրիելյանը:
Կյանքի 94-րդ տարում մահացել է ֆիզիոլոգիայի կամ բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Գրինգարդը:
Երեք մարդ է զոհվել, եւս չորսը՝ տուժել ապրիլի 14-ին Նեպալի Տենցինգի եւ Հիլարիի անվան օդանավակայանում այն բանից հետո, երբ Twin Otter մակնիշի թեթեւշարժիչավոր ինքնաթիռը վերթիռի ժամանակ բախվել է գետնին կանգնած ուղղաթիռին:
Ապրիլի 15-ին, ժամը 04:42-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան փողոցի թիվ 81 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել, եթե հոգեբան չմոտենա իր հասցեով:
Քաղաքացին զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 116 թեժ գիծ հեռախոսահամարին և տեղեկացրել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տվել է հաշմանդամային սայլակ ստանալու հավաստագիր, բայց այն ստանալու գործընթացը ձգձգվում է:
Քիչ առաջ #SutNikol նախաձեռնության անդամներն ազատ են արձակվել Ոստիկանության Կենտրոնի բաժնից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի hայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը, ազատվելով Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր սպասավորի պարտականություններից, ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 16-17-ին ցերեկը կնվազի 10-12 աստիճանով, ապրիլի 20-ին ևս 3-4 աստիճանով։ Գյուղատնտեսներին տեղեկացնում ենք, որ առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում»։
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ մի նամակ ստացա մեր պատգամավորներից մեկից, որն, ի դեպ, ինձ լավ ճանաչում է, իսկ ես՝ իրեն, ինչևէ, վերադառնամ նամակի բովանդակությանը, որում, մասնավորապես, հարցում կար, թե բա «մեր տեղեկություններով» նախկին իշխանությունները ՀԱՊ-ի արտասահմանյան ցուցահանդեսներից նկարներ են նվեր տվել։
Այսօր վաղ առավոտյան ոստիկանության բաժին բերման ենթարկված Նարեկ Սանսոնյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրառում է կատարել. «#SutNikol նախաձեռնության անդամների հետ ամեն ինչ կարգին է: Շուտով բոլորով դուրս կգանք Ոստիկանության Կենտրոնի բաժնից: Շնորհակալություն բոլոր անհանգստացողներին, կներեք, որ անձնական նամակներին չեմ պատասխանում:
«Պարոն Փաշինյան, որպես աշխատանքը խրախուսող վարչապետ, մտադիր չե՞ք ուսումնասիրել Ձեր անմիջական ցուցումով աշխատանքից ազատված մաքսավորի աշխատանքային անցյալը և, եթե պարզվի, որ նա եղել է իր բուն գործառույթների գիտակ և կարգապահ ծառայող, նույնքան անշրջանցելի ցուցում տալ՝ աշխատողին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ…»:
Այսօր վաղ առավոտյան #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին:
Ապրիլի 14-ին, ժամը 20:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ս.թ. ապրիլի 13-ին Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով ավտոմեքենան գլորվել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մենք ունենք լայն թրեյնինգների նախագիծ՝ «Աշխատիր Հայաստան», որի մշակման փուլը շուտով կավարտվի»:
Բոլոր կենդանի արարածների կյանքը կախված է շնչելուց, ուտելուց, խմելուց։ Սակայն մարդիկ օժտված են մի բանով, որ չունեն կենդանիները. մարդիկ ստեղծված են կյանքի նպատակը հասկանալու հրամայականով։
Թուրքիայում առնվազն 60 մլն մարդ ամեն օր աղտոտված օդ է շնչում։ Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (TBMM)՝ շրջակա միջավայրի հարցերով վարչության կողմից հրապարակված «Օդի աղտոտվածության» տարեկան զեկույցից։
Մեծ Պահքի 41-րդ օրը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու օրացույցում Ղազարոսի հարության հիշատակի օրն է:
Ապրիլի 14-ին, ժամը 14:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի 40 աղբյուրների փողոցի տներից մեկին հարակից այրվում է վագոն-տնակ:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի հարամեք մեր գարունը, մաքրեք ամենուր վխտացող աղբը»:
«Գյուղատնտեսության ոլորտում բանջարեղենի ցանքատարածությունները պակասել են»,- ահազանգում է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը:
Ինչպես հաղորդում է Downdetector-ը, մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում, խափանումներ են գրանցվել Instagram, Facebook և WhatsApp սոցիալական ցանցերում:
Ապրիլի 14-ի ցերեկը, ապրիլի 15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 16-ի երեկոյան ժամերին, 17-19-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 17-ին՝ նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկը:
Սիրիայի պատերազմից հետո վերականգնվող Հալեպ քաղաքի հայ համայնքը բազմամարդ արարողությամբ և մեծ շուքով նշել է Ծաղկազարդը՝ Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 13-14-ն ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 14-ին, ժամը 08:55-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակայքում նռնակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սպիտակ տան առջեւ անցած մոմավառությունը հիշեցում էր Միացյալ Նահանգների նախագահին Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու պահանջի մասին:
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 12-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: