Բաժիններ՝

Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հուլիսի 10-ին ժամը 09.30-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մուտքերի. ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն և Վերին Գետաշեն համայքների գազասպառողների գազամատակարարումը:

Տեղեկացնում ենք նաև, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 10-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 11-ի ժամը 16.00-ն կդադարեցվի Գավառ քաղաքի Հացառատ և Արծվաքար թաղամասերի, Նորատուս, Գանձակ, Ծաղկաշեն համայնքների գազասպառողների, ինչպես նաև «Արմ», «Գավառտրանս», «Անդ-Մարիամ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, Գավառի հացի գործարանի և  «Սևան» հանքային ջրերի գործարանի գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031