Բաժիններ՝

Սեդրակ Քոչարյանին չեն թույլատրում տեսակցել հոր հետ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, թույլ չեն տալիս տեսակցել հորը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռ. Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը։

Փաստաբանի խոսքով՝ իրենք առանց խոչընդոտների միշտ հանդիպել են իրենց պաշտպանյալին, սակայն Քոչարյանի ընտանիքի անդամներն այդ առումով միշտ խնդիրներ են ունեցել և այսօր էլ դեռևս ոչ բոլորին են թույլատրում տեսակցել նրան։
«Սեդրակ Քոչարյանին թույլ չեն տալիս տեսակցել հորը։ Չեմ ցանկանում այս հարցին ավելի շատ անդրադառնալ, քանի որ հարցն առաջին իսկ հնարավորության դեպքում վիճարկելու ենք դատարանում»,- եզրափակեց Հայկ Ալումյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031