Կանեփն անձնական օգտագործման համար ճանապարհից էր քաղել
Հուլիսի 10-ին, ժամը 01.30-ի, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Աբովյան քաղաքի Սևանի փողոցից բերման են ենթարկել Նոր Խարբերդի 23-ամյա մի բնակչի՝ իր վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով հանդերձ: Նա ավտոմեքենայից ոստիկաններին է ներկայացրել շուրջ 110 գրամ ընդանուր քաշով, կանեփանման զանգվածով 3 փաթեթ: Երիտասարդը ոստիկաններին հայտնել է, որ կանեփը քաղել է Աբովյան-Ջրաբեր ճանապարհից և մի մասը չորացրել է ավտոմեքենայի շարժիչի ջերմությամբ՝ անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածը վերցվել, փաթեթավորվել և կնիքվել է փորձաքննության ուղարկելու համար:
Նախապատրաստվում են նյութեր: