Բաժիններ՝

Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով կալանավորվել է «Տոյոտա» ավտոմեքենայի վարորդը

Արարատի մարզի Զոդի կամրջին օրեր առաջ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով կալանավորվել է «Տոյոտա» ավտոմեքենայի վարորդը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց  Քննչական կոմիտեիտեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

««Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին կալանավորել են: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է»,- տեղեկացրեց Հարությունյանը:

Կալանքը նախնական նշանակվում է երկու ամսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031