Լարված իրավիճակ է Աղբյուր Սերոբի 11/2 հասցեում. «Հանրապետություն»-ից Ստեփան Աթաշյանին բաժին են տարել
Լարված իրավիճակ է Աղբյուր Սերոբի 11/2 հասցում: «Լույս» խմբակցության ավագանի Թեհմինա Վարդանյանն այս պահին իր ֆեյսբուքյան էջում ուղիղ միացմամբ լուսաբանում է իրավիճակը:
Վարդանյանն ուղիղ եթերում նշում է, որ ոստիկաններն օրինազանց գործողությունների են դիմում, իրենց հանդեպ ֆիզիկական բռնություն են կիրառում: Ավագանու ներկա անդամներն ուղիղ եթերի ընթացքում օգնության ակնկալիքով դիմում են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և ԱԱԾ-ին:
168.am-ի տեղեկություններով՝ վիճարկվում է այդ տան սեփականության իրավունքը. Նվիրատվություն, կտակ հանդիսացող բնակարանը տարիներ անց դատարանով վիճարկվում է, իսկ մինչ վիճարկվում է, ուզում են տնից հանել 3 մանկահասակ երեխաներին:
«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն էլ 168.am-ի հետ զույցում տեղեկացրեց, որ գործին վաղուց են ծանոթ. «Մեր համակուսակից ընկեր Ստեփան Աթաշյանի քրոջ բնակարանն է: Ստեփան Աթաշյանին, ով գործով լիազորված անձ է, ոստիկանությունը բռնի ուժով տարել է բաժին»:
Ի դեպ, Անի Խաչատրյանի խոսքով՝ոստիկանները դժվարությամբ են վերև թողնում լրագրողներին. «Ներքևում լրագրողներ կան, որոնց ոստիկանները չեն թողնում վերև բարձրանալ»:
Ա. Խաչատրյանը հավելեց, որ շարունակելու են ներսում մնալ, քանի որ տանը փոքր երեխաներ կան:
Զարուհի Դիլանյան