Գյումրու կայարանի մոտ գնացքի վրաերթին ենթարկված քաղաքացին մահացել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 12-ին, ժամը 19:46-ին ահազանգ է ստացել, որ երկաթգծի 2725-րդ կմ-ին՝ Բայանդուր-Գյումրի հատվածում, Գյումրի քաղաքի կայարան մտնելիս գնացքը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան կնոջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Գյումրի կայարանի սկզբնամասում գնացքը վրաերթի է ենթարկել Ս.Խ.-ին (ծնված 1952 թ.). քաղաքացին տեղում մահացել է:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031