Բաժիններ՝

Ջասթին Բիբերի մոտ մահացու վտանգավոր հիվանդություն են հայտնաբերել

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի մոտ Լայմի հիվանդություն են հայտնաբերել: Այդ մասին արտիստն ինքը հայտարարել է իր Instagram-ում։

«Շատ մարդիկ ասում էին, թե Ջասթին Բիբերը շատ վատ տեսք ունի, մետամֆետամինի վրա է նստած, բայց նրանք չեն կարողացել գիտակցել, որ ինձ մոտ վերջերս Լայմի հիվանդություն ախտորոշեցին, ընդ որում ոչ միայն դա, այլեւ խրոնիկական մոնոնուկլեոզի լուրջ դեպք, որն ազդել է մաշկիս, ուղեղիս աշխատաքի, ուժերիս եւ ամբողջությամբ վերցված առողջությանս վրա»,- գրել է Բիբերը:

Նա հավելել է, որ ինքն ստիպված է եղել երկու ծանր տարիներ ապրել, բայց «դեռեւս անբուժելի հիվանդության» ճիշտ բուժման շնորհիվ ինքը կազդուրվում է եւ կկարողանա կրկին ելույթ ունենալ: Լայմի հիվանդությունը վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է հինգ տեսակի մանրէներից, որոնք փոխանցվում են տզերի խայթոցի միջոցով:

Հիվանդությունը կլինիկական դրսեւորումների մեծ բազմազանություն ունի. ջերմ, գլխացավեր, հոգնածություն եւ մաշկի ցան: Որոշ դեպքերում ախտահարվում են անոթների հյուսվածքները, սիրտը, նյարդային համակարգը եւ աչքերը: Լայմի հիվանդությունը կարող է ավարտվել մահով կամ հաշմանդամությամբ ուշացած կամ սխալ բուժման դեպքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս