
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հունվարի 9-ին տեղի է ունեցել հանդիպում` Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից:
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր։ Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է ԼՀ խմբակցության պատգամավորների հարցերին։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները շարունակվելու են»,-ասվում է գրառման մեջ: