Հուլիսի 27-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները Էջմիածնի Տերյան փողոցից բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 3 խմ փայտանյութով բարձված «Զիլ» բեռնատար։
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հուլիսի 26-ին և 29-ին մասնակցել է Վանաձորում և Մարտունիում կազմակերպված Հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծի քննարկմանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Մեղրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հուլիսի 28-ին, ժամը 04.55-ին, «Մեղրի» սահմանային անցակետի հարակից տարածքից ոստիկանության Մեղրիի բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ քաղաքացի 37-ամյա Մուհամմադ Գ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից շուրջ 18մլն. դրամ գողանալու դեպքի առթիվ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hուլիսի 29-ին, ժամը 16:40-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Գր. Հասրաթյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 29-ին, ժամը 15:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի՝ 55-ամյա բնակչի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Մայրաքաղաքում գործող առևտրի օբյեկտներում պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, կանխարգելելու և արգելելու, ինչպես նաև բնակիչներին սննդային թունավորումներից զերծ պահելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու անձի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին:
Հուլիսի 29-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։05-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ոստիկանության Էրեբունու բաժնին հայտնել է, որ կանչով մեկնել են Էրեբունի վարչական շրջանում ժողովրդին հայտնի «Աղի լիճ», որտեղ հայտնաբերվել է ջրահեղձ եղած տղամարդու դի։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ հուլիսի 29-ին անցկացվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի (WCIT 2019) կազմակերպչական աշխատանքների իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 26-ին այցելել է Ավստրիա՝ քննարկելու ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները։
Հուլիսի 29-ին, ժամը 18:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի վերջնամասում քաղաքացին բարձրացել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին պատկանող աշտարակի վրա և փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով աշտարակից:
Հայաստանում օգոստոսի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի նույն ամսվա 2-ից։
Հուլիսի 25-ին ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացել, որ Սուրենավան գյուղի բնակիչներից մեկը մշակումն արգելված բույսեր է աճեցնում։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այսօր քննարկվեց «ԱՆԻ» բաց բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի հուլիսի 15-ի №375Ա և 2019 թվականի մայիսի 29-ի №160Ա որոշումներում փոփոխություններ կատարելու և «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքված էլեկտրական էներգիայի դիմաց կատարված վճարումների վերահաշվարկ կատարելու մասին հարցը։
Գյումրիում շուտով կմեկնարկեն Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության սպասարկման հյուսիսային դարպասի մեծ ծրագրի բաղադրիչներից մեկի կառուցապատման աշխատանքները։
Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն այսօր այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Գորիի մոտակայքում հանգստի մեկնելու ճանապարհին խոշոր ավտովթարից տուժած երեխաներին:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է «ԱՆԻ» բաց բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի հուլիսի 15-ի №375Ա և 2019 թվականի մայիսի 29-ի №160Ա որոշումներում փոփոխություններ կատարելու և «Ջրաձոր» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքված էլեկտրական էներգիայի դիմաց կատարված վճարումների վերահաշվարկ կատարելու մասին հարցերը։
Վերջին ժամանակահատվածում ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների աննախադեպ աճով և դրա արդյունքում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների շեշտակի աճով պայմանավորված՝ քաղաքացիներին ավելի որակյալ և արդյունավետ սպասարկելու, առաջացող հերթերից խուսափելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով 2019 թվականի օգոստոսի 3-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումների համար սահմանվել է հետևյալ աշխատանքային ռեժիմը՝
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը ավտովթարների աճը կանխարգելող նոր օրենքի նախագիծ է մշակել, որն աշնանը կներկայացնի խորհրդարանին: Այս մասին Էնֆիաջյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Փաստաբանների պալատն ուշադրության կենտրոնում է պահելու դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված քրեական գործը: Այս մասին ասել է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը:
«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» (Ստամբուլյան) կոնվենցիայի վավերացմամբ մարդու իրավունքների պաշտպանության, հատկապես բռնությունից ազատ հասարակություն կառուցելու հարցում Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն կունենա օգտվելու կոնվենցիայով նախատեսված փորձագիտական աջակցության մեխանիզմներից:
Հուլիսի 28-ին՝ Վարդավառի օրը, ինչպես սպասվում էր, հովեկների աննախադեպ մեծ հոսք եղավ դեպի Սևան: Օրվա առաջին կեսին Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհով մեկ րոպեում միջինը անցնում էր 48 մեքենա:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի մոտակայքում գնացքը բախվել է տաքսուն, ինչի հետևանքով տուժել է հինգ անձ, որոնցից մեկը՝ կին:
Հուլիսի 28-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ աչքի ակնագնդիկի այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի քաղաքացուհի և հայտնել, թե սրճարանում շշով հեղուկ են լցրել դեմքին:
Հուլիսի 27-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Այվազովսկու փողոցի նորակառույց շենքում աշխատանքներ կատարելու ժամանակ, վերելակի պարանը կտրվել է, և սրահում գտնվող 1960 թ. ծնված Արայիկ Մարտիրոսյանը և 1974 թ. ծնված Էդմոնդ Թադևոսյանը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:
Ես հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու թանգարանի տնօրենի համար հայտարարված մրցույթին։ Հանրությունը լավատեղյակ է, թե ինչպես է փոփոխվել թանգարանը՝ իմ տնօրինության ժամանակահատվածում, և ծանոթ է իմ գործունեությանը և կարողություններին։ Ովքեր տեղյակ չեն ու ցանկանում են տեղեկանալ, ապա «Վաղվա քաղաքը» ցուցահանդեսը դեռևս ընթանում է։