Բաժիններ՝

Անհայտ անձինք Լոնդոնում հարձակվել են Մեսութ Օզիլի վրա

Լոնդոնի Գոլդեն Գրիս թաղամասում անհայտ անձինք դանակով  հարձակվել են լոնդոնյան Արսենալ ֆուտբոլային ակումբի թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի ավտոմեքենայի վրա։  Ավտոմեքենայի մեջ է եղել նաև Օզիլի խաղընկեր ազգությամբ բոսնիացի Սեադ Կոլաշինացը։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է թուրք ֆուտբոլիստը  ավտոմեքենայից դուրս գալիս և փախչում մոտակա ռեստորան, որպեսզի օգնութուն կանչի։

Դրանից հետո հարձակումն իրականացրած 2 անձինք դիմել են փախուստի: Ըստ լոնդոնյան ակումբի պաշտոնական հայտարարության՝ Ֆուտբոլիստներից ոչ ոք չի տուժել։

Լոնդոնի ոստիկանությունից հայտնել են, որ հարձակումը իրականացրածները փորձել էլ էին կողոպտել ֆուտբոլիստներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս