Բաժիններ՝

Նախկինում ապօրինի թմրաշրջանառության մեղադրանքով մի քանի անգամ դատապարտված տղամարդու հայտնածով՝ բույսերը իրենն են և աճեցրել է իր օգտագործման համար

Հուլիսի 25-ին ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացել, որ Սուրենավան գյուղի բնակիչներից մեկը մշակումն արգելված բույսեր է աճեցնում։

Տեղեկությունների հիման վրա հուլիսի 26-ին 56-ամյա տղամարդուն պատկանող կիսակառույց շինության տարածքում ոստիկանության ծառայողները զննություն կատարեցին՝ հայտնաբերելով մշակված կանեփի 61 տնկի՝ ընդհանուր 16 կիլոգրամից ավելի քաշով։

Նախկինում ապօրինի թմրաշրջանառության մեղադրանքով մի քանի անգամ դատապարտված տղամարդու հայտնածով՝ բույսերը իրենն են և աճեցրել է իր օգտագործման համար։

Հայտնաբերվածն առգրավվել ու փաթեթավորվել է։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031