ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում և մարզերում․ հուլիսի 22 ից 28 ը հայտնաբերվել է 92 ոչ սթափ վարորդ։
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հուլիսի 31-ին հանդիպել է այդ երկրի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության դաշնային նախագահ Ռոբերտ Հաբեկի (Robert Habeck) հետ։ ԻնչպեսԳերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հուլիսի 31-ին հանդիպել է այդ երկրի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության դաշնային նախագահ Ռոբերտ Հաբեկի (Robert Habeck) հետ։ տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպանը զրուցակցին ներկայացրել […]
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է 4 տարեկան երեխայի երիկամային սոնոգրաֆիայի համար հիվանդանոցում գումար պահանջելու դեպքին, որի վերաբերյալ սոցիալական ցանցերում գրառումներ են կատարվել:
168.am-ը հետաքրքրվել էր, թե նախորդ տարվա սեպտեմբերից 20-ից մինչև օրս սահմանում չպարզված հանգամանքներում քանի՞ զինծառայողի մահվան դեպք է գրանցվել, քանի՞ քրեական գործ կա հարուցված, և մինչև օրս քանի՞ հոգու մահվան դեպք է բացահայտվել։
Արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կալավան գյուղ:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ։
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ, մաքսային ոլորտի պատասխանատու Շուշանիկ Ներսիսյանը իր հերթական կամայականության արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին կանգնեցրել է դատարանի առջև:
«Այսօր առավոտից պլաններն այն էին, որ գանք Կալավան գյուղ, հետո գնանք Դպրաբակ գյուղ` Աղավարտ Վարդանյանին հյուր»:
«Պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, հաշվի առնելով հուշարձանների պահպանման վերաբերյալ իր գործունեության մասին սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվական միջոցներում տեղ գտած ապատեղեկատվությունը, պարզաբանում է ներկայացրել իրավասությունների և գործառույթների, իրականացրած աշխատանքների մասին:
Պետական շահերի պաշտպանության իր լիզորությունն իրացնելու շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված՝ Մ-16, Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի առանձին հատվածների հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների փաստաթղթերը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 31-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն:
Լոռու մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել մարզի վարչական տարածքում գտնվող 2 համայնքներում հայտնաբերված՝ ՏԻՄ գործունեության տարբեր ոլորտներում առերևույթ չարաշահումների կապակցությամբ։
«Հայկ Մարությանն այսօր կա, վաղը չկա, թաղապետերն էլ այսօր կան, վաղը՝ չկան, բայց երևանցիները մնալու են ու շարունակելու են ապրել մայրաքաղաքում։ Այսօրվա այս բոլոր խնդիրները, որը ստեղծում են, վաղը երևանցիների քթից է դուրս գալու։ Այնքան անգրագետ են, որ ուղղակի կերպով ասում են՝ վերցրեք աղբամաններն ու այստեղից գնացեք»։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ հուլիսի 31-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով։
«Սա խայտառակություն է: Սարսափելի հոտ էր, մարդիկ սկսեցին մաքրել տարածքը: Սրա հետ կապված՝ մի դեպք պատմեմ: Ինձ զանգահարել էր մի ռուսախոս կին ու ասում էր՝ պատկերացնո՞ւմ եք, աղբի մոտով անցնում եմ, կանգնած է մի կռիս, ուղիղ աչքերիս է նայում ու չի էլ փախչում: Ինչ «նագլի» են դարձել: Սա իրենից շատ մեծ վտանգ է ներկայացնում, որովհետև Հայաստանը հանդիսանում է մարդկային ժանտախտի էնդեմիկ օջախ, ու, եթե կռիսները մարդկանցից չեն վախենում ու շատ են մոտենում, կարող է կծեն և, Աստված մի արասցե, որ մեզ մոտ հանկարծ ժանտախտ տարածվի»:
«Լավ օրից չէ, որ մեր ազգաբնակչությունն այդ առևտրով է զբաղվում, բայց դա կապ չունի: Մեկ անձի շահի հաշվին չի կարելի ուրիշների առողջությունը փչացնել: Դուք պատկերացնո՞ւմ եք, ձուկը վաճառում են փողոցում, 40 աստիճանի տակ: Եվ ինչո՞ւ է այդ ձուկն այդպես թարմ մնում: Մարդիկ և գնորդներն իրենց հարց տալի՞ս են, թե այս շոգին ձուկն ինչպե՞ս է այդ տեսքով մնում»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի մահվան կապակցությամբ:
Հուլիսի 19-ին Երևան ուղևորվող B737 օդանավի անձնակազմը Երևանի Զվարթնոց օդանավակայան մոտեցման գործընթացի իրականացման ժամանակ, գտնվելով Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի շրջակայքում` գետնի մակերևույթից շուրջ 1000 մետր բարձրության վրա (մոտ 1900 մետր բացարձակ բարձրության), զեկուցել է օդանավից ձախ հատվածում նույն բարձրության և բավականին մոտ գտնվող հեռակառավարվող անօդաչու համակարգի (DRONE) վերաբերյալ:
Նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ-նեոնատոլոգ Սոնա Իսրայելյանի խոսքով՝ այսօր նկատվում է դրական դինամիկա, երեխայի վիճակը կայուն է:
«Այս եղանակին երեխաները շատ են օգտագործում գազավորված ըմպելիքներ: Հորդորում եմ մեր ազգաբնակչությանը՝ մի՛ օգտագործեք այն, որովհետև դա զովացուցիչ չէ, ընդհակառակը, ինչքան խմում եք, այնքան ուզում եք խմել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը:
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է:
«Տեսնում եք, որ աղբահանության վիճակն օր օրի վատանում է: Մյուսը վերելակների հարցն է. գոնե մեկ վերելակի հարց լուծված չէ, ավելին` 71 միլիոնով կրճատվել է վերելակների վերանորոգման գումարը ու ներկայացնում էին, որ այլ միջոցներով պետք է փոխվեն վերելակները»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Բուլղադարյանին հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրել մասին:
Հուլիսի 30-ին, ժամը 19.23-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ արյունոտ մարդ կա ընկած:
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 31-ին ժամը 14.00-17.00-ն դադարեցվել է Արմավիրի մարզի Արագած և Ծաղկալանջ համայնքների, ժամը 13.00-16.00-ն`Կոտայքի մարզի Արտամետ գյուղի Գետաշեն թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է զինվորների համար նախատեսված մսի՝ կիզիչ արևի տակ տեղափոխման շուրջ քաղաքացու ահազանգով բարձրացած աղմուկին:
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հուլիսի 30-ին, ժամը 15.30-ին, ՀՀ ԱԱԾ ՍԶ Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 27-ամյա Միխայիլ Լեոնտևը, որը մայիսի 23-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ուրա քաղաքի ոստիկանության կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 282 հոդվածի (մարդու ինքնասիրությունը և արժանապատվությունը ոտնահարելը) մեղադրանքով:
Ուրֆայի Հալիլիյե գավառի Գերմուշ գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին ժամանակի ընթացքում ավերվել է: