Բաժիններ՝

Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին մատուռն ամբողջությամբ այրվել է

«911» ծառայությանն օգոստոսի 16-ին, ժամը 17:51-ին  ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին այրվում է մատուռ:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:10-ին, մարվել՝ 18:12-ին:

Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին գտնվող մատուռն (մոտ 10 քմ) ամբողջությամբ այրվել է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս