Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը հայտնում է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 35 նոր դեպքի հաստատման մասին

Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 35 նոր դեպք։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լարված է։ Մենք, ցավոք սրտի, հիվանդների աճ ենք ունենում։ Այսօր էլ 35 նոր ախտորոշում ենք ունեցել։ Բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ իրավիճակը համարվում է կառավարելի, և մենք պետք է իսկապես այս մեկ շաբաթը հնարավորինս խիստ պահպանենք պարետատան սահմանած սահմանափակումները, որպեսզի մաքսիմալ կառավարելի պահենք կորոնավիրուսի տարածումը և մեր առողջապահական համակարգն անտանելի ծանրաբեռնվածության չենթարկենք»,- ասաց վարչապետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031