Արարատի ոստիկանները գողության դեպք են բացահայտել
Ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սուրենավան գյուղի 52-ամյա մի բնակիչ Արմաշ գյուղում գողություն է արել: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո մարտի 19-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արարատի բաժին:
Պարզվել է, որ նա մարտ ամսվա սկզբներին պատուհանից մտել էր Արմաշ գյուղի վարչական տարածքի վագոն-տնակներից մեկն ու կենցաղային ապրանք գողացել` տուժողին պատճառելով մոտ 50.000 դրամի նյութական վնաս:
Հանգամանքները պարզվում են:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: