Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հանրապետության ողջ տարածքում շարունակվում են իրականացվել վարակազերծման գործողություններ նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարության շենքում ընթացող ասուլիսի ժամանակ Արսեն Թորոսյանը, փորձելով արդարացնել իր և իր թիմի ապաշնորհ ու ձախողված պայքարը վիրուսի դեմ, հայտարարեց, որ Վրաստանում՝ վարակվածների մեզանից վեց անգամ քիչ լինելը երջանիկ պատահականության արդյունք է։ Պատկերացնո՞ւմ եք։ Երջանիկ պատահականություն է, որ օրինակ Վրաստանում ոչ մի իտալացի վարակը ուսին չեկավ ու չմտավ մի 500 հոգանոց արտադրամաս, որովհետև ժամանակին չվեթները չփակեցին, կամ սահմանի վրա նորմալ չստուգեցին։
«Կորոնավիրուսի աղբյուրների թիվ հիմա չեմ կարող նշել, բայց դրանք շատ են, որովհետև առաջին մի քանի աղբյուրներից բազմաթիվ նոր աղբյուրներ են առաջացել, և ինչպես նշեցի՝ հենց այսօր ունենում ենք բերովի դեպքեր, օրինակ՝ Հայաստանի սահմանը հատող բեռնատարների վարորդների կողմից, ինքնաթիռով Հայաստան վերադարձով մեր քաղաքացիների կողմից։ Առնվազն այն դեպքերը, որոնք հաստատել ենք, հիմնականում սահմանային անցակետերում են հայտնաբերվում և արագ մեկուսացվում, տեղափոխվում են համապատասխան հիվանդանոցներ կամ մեկուսացման վայրեր»:
Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Զինված ուժերին սնունդ մատակարարող կազմակերպություններից նման գործընթացը այսուհետև կիրականացվի նախապես 10 տոկոս կանխավճարի տրամադրմամբ:
«Մահճակալներ նախատեսվում են ոչ միայն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպասասրահում, այլև Հայաստանի բոլոր մարզերում առանձնանցվել են մարզադահլիճներ, դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների՝ միջին ծանրության պացիենտների համար, միգուցե նաև՝ ծանր պացիենտների համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանի մահվան դեպքին` նշելով, որ խոսել է երգչուհու հարազատների հետ․
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել, ինչի արդյունքում «Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19։
Փոխվարչապետ, գլխավոր պարետ Տիգրան Ավինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց, որ այն անձինք, որոնք գտնվում են ինքնամեկուսացման մեջ, զանգեր են ստանալու Կառավարության տեղեկատվական կենտրոնից՝ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների և համաճարակաբաններից կողմից:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ կորոնավիրուսի գրանցման նոր դեպքերի կեսից ավելին եղել են մեկուսացված կամ ինքնամեկուսացված, կամ շփում են ունեցել նախկինում հաստատված դեպքերի հետ.
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ ունեն կորոնավիրուսով վարակվածների մի փոքր մեծ թիվ՝ 92 դրական դեպք, որոնց գերակշիռ մասն ի սկզբանե գտնվել է կասկածելի գոտում՝ կարանտինում կամ շփման զոնայում:
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար կառավարությունը ապրիլի 2-ի նիստում ընդունեց իններորդ միջոցառման փաթեթը, որով նախատեսվում է միանվագ դրամական աջակցություն հատկացնել սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին:
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, Պարետի որոշմամբ, ՀՀ ողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումները կշարունակվեն մինչև ապրիլի 12-ը։
Բոլոր այն երեխաները (0-18տ), ում երկու ծնողները չունեն գրանցված աշխատանք, կստանան 26.500 դրամ մեկանգամյա աջակցություն:
Նյու Յորքը շարունակում է պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ: Քաղաքային իշխանությոնները շատ վայրերում բացում են վրանային հիվանդանոցներ: Իրավիճակը մոտ է պատերազմականին: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:
Ապրիլի 2-ին, ժամը 02:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, գլխավոր ավտոճանապարհից շեղվել և մոլորվել են։
ՍԱՏՄ տեսուչներն արդեն աշխատում են պաշտպանիչ արտահագուստով ու այլ պարագաներով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ի ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին։
Մարտի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով և վնասված լյարդով բուժօգնության է դիմել 38-ամյա մի կին: Նրան դանակահարել էին:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարարատ Գրիգորյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել և քաղաքացիներին հայտնել, որ մարզի բնակիչներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակի դեպք:
Թռչնի ապօրինի որսի վերաբերյալ հրապարակման հիման վրա ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստված նյութերով ձեռնարկված միջոցառումներով պարզվել է օգտատիրոջ ինքնությունը:
Ընտրությունների հետ կապված Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստանի Հանրապետություն վերադառնալ մինչև ապրիլի 2-ը՝ ժամը 23:59-ը:
ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արցախում մարտի 31-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ:
Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
Պարետ Տիգրան Ավինյանը մի շարք տնտեսվարողների նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ որոշում է ստորագրել:
«Մարդկանց մեքենաները տեղափոխող վարորդներից մեկը տաքություն է ունեցել, նրան ուղարկել են Հայաստան, մեկ այլ վարորդի են կանչել, սակայն մարտի 29-ի գիշերը սահմանը փակվել է, ու ժողովուրդը երեխաների հետ մնացել է սահմանում։ Հայերը, ռուսներն օգնում են նրանց, բայց չգիտեմ, թե ի՞նչ է լինելու։ Հասկանո՞ւմ եք, Հայաստան ժամանած քաղաքացիներից ոմանք թաղում էին եկել, ոմանք՝ հարսանիք, որոշներն էլ՝ մեքենա գնելու, քանի որ Հայաստանում, գաղտնիք չէ, որ մեքենաներն էժան են։ Մարդը մեղավո՞ր է, որ գումար չունի, ու մեքենան էժան է Հայաստանում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում արդեն մեկնարկել են գարնանացանի աշխատանքները:
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է, որ ՀՀ տարածքում տեղի են ունենալու տեղաշարժի կտրուկ սահմանափակումներ: