Երբ ձեզ դեմ են տալիս, թե բա ռուսներն իրենց պարտականությունները չկատարեցին` երկու հարց տվեք միայն. Արման Գրիգորյան

Քաղաքագետ Արման Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Խորհուրդ արևմտամետների հետ բանավիճողներին։ Երբ ձեզ դեմ են տալիս, թե բա ռուսներն իրենց պարտականությունները չկատարեցին էս կամ էն դեպքում, մի մտեք էդ բանավեճի մեջ` թե արդյոք իսկապես կատարե՞լ են, թե՞ ոչ, թե արդյո՞ք մեր էս կամ էն քայլերի պարագայում ռուսներն ուրիշ բան կարող էին անել, թե արդյո՞ք ռուսներն ինչ-որ բաներ չեն արել չցանկանալու կամ չկարողանալու պատճառով, և այլն։

Դա անտակ տակառի մեջ ջուր լցնելուն հավասար բան է։ Մի բան ասելու եք, նրանք 10 իրական կամ մոգոնած օրինակ են բերելու. խաղաղապահները խմում էին թուրքերի հետ, խաղաղապահները բենզին էին ծախում թուքերին, Պուտինն ամսաթվերը խառնել էր ու էդպես շարունակ։

Երկու հարց տվեք միայն։
Առաջին, եթե ռուսների վարքագծի իրենց նկարագրությունն ընդունենք առանց վերապահումների, արդյո՞ք դրանից հետևում է, որ առանց որևէ երաշխիքի ու գործուն աջակցության հույսի, նպատակահարմար է ռուսների հետ առճակատման գնալը (իսկ որ աջակցություն չի լինելու, հաստատ գիտենք։

Հիշեք թեկուզ մի քանի ցուրտ ձմեռվա մասին էն ամերիկացի դիվանագետի ասածը կամ թրամփուղու փաստաթղթում հատուկ կետը, որ էդ նախագիծն անվտանգության առումով որևէ իրավական պարտավորություն ԱՄՆ-ի համար չի ենթադրում կամ Քվիենի հայտնի հարցազրույցը Ազատությանը)։

Պատասխանն իհարկե գիտենք։ Մենք ռուսների ստրուկը չենք, որ ինչ ուզենան անեն, մենք էլ լուռ ու մունջ հանդուրժենք։ Լավ ենք անում։ Եթե ռուսներն իրենց էդպես են պահում, դա րիվ արդարացնում է Ռուսաստանի թշնամիների հետ բարեկամանալու մեր փորձերն ու ռուսներին գրողի ծոցն ուղարկելու մեր մտադրությունները։

Բավական է մեզ վախեցնեք հետևանքներով ու մեզ էդ ձևով ստրուկի կարգավիճակում պահեք։
Երբ լսում եք էդ պատասխանը, երկրորդ հարցը տվեք։
Իսկ ազգային արժանապատվության նման վեհապանծ կեցվածքը միայն ռուսների՞ պարագայում է կիրառելի, թե՞ Ադրբեջանի պարագայում նույնպես կարելի է նույն դիրքորոշումն ունենալ առանց հետևանքների մասին մտածելու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031