
Վթար Սևան-Սեմյոնովկա-Դիլիջան ավտոճանապարհին

Ապրիլի 2-ին, ժամը 02:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, գլխավոր ավտոճանապարհից շեղվել և մոլորվել են։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան Սևան-Սեմյոնովկա-Դիլիջան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և խափանվել:
Փրկարարները վարորդին և 4 ուղևորի տեղափոխել են Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 17-րդ կմ, որտեղից քաղաքացիները հրաժարվել են հետագա օգնությունից: