Րոպեներ առաջ ահազանգ ստացանք, որ Վանաձոր քրեակատարողական հիմնարկում 20 հոգի դիմել է հացադուլի: Այսօր Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Ուսանողներին Կառավարության առաջարկով տրամադրվող աջակցությունն ու ուսանողական վարձավճարների որոշակի չափով փոխհատուցումն անհավասար պայմաններ է ստեղծել ուսանողների համար:
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն արտերկրից Հայաստան վերադառնալուց հետո մեկուսացվել է Ծաղկաձորում:
Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով ապրիլի 21-ից ապրիլի 25-ի ժամը 22.00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վիճահարույց է համարում Հայաստանի տարածքից դուրս գտնվող Հայաստանի քաղաքացիների կենսաթոշակի վճարման մեխանիկական դադարեցումը տարեկան մեկ անգամ բանկ չներկայանալու դեպքում։
Այս տարի քաղաքացիների երթը դեպի Ծիծեռնակաբերդ կկազմակերպվի վիրտուալ տարածքում
ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով 2020 թ․ ապրիլի 22-ին, ժամը 15։00-ին տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։
«Հայփոստ»-ի կառավարումը 14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։
Ապրիլի 22-ին, ժամը 01:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Ապրիլի 21-ին, ժամը 18:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
Ապրիլի 21-ին, ժամը 13.50-ի սահմաններում, ոստիկանության Ճամբարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Վահան գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։
ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ապօրինի հատված փայտանյութի հայտնաբերման նպատակով ստեղծված ոստիկանական որոշ հենակետերում իրականացվող հերթապահության ընթացքում տեղի են ունենում կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթներ, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում հանցավոր արարքների կատարման համար:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ միջոցառումների արդյունքում, տեղեկություններ էին ձեռք բերել, որ մայրաքաղաքի Արին Բերդի փողոցի բնակիչներից մեկը ապօրինի թմրամիջոց է պահում։
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով ս/թ․ ապրիլի 22-ին (ժամը՝ 15։00-ին) տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բարեկամ Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկելով Հայոց եռագույնի գույներով։
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար երկրում արտակարգ դրություն հայտարարելուց մի քանի օր անց իրավական, առողջապահական և լրատվական համայնքների ներկայացուցչները ստեղծեցին փաստահավաք խումբ:
Ապրիլի 21–ի որոշմամբ՝ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փոփոխութուններ է կատարել 2020թ. մարտի 18–ի որոշման մեջ, համաձայն որի Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձինք Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցների կողմից ենթակա են հատուկ զննության:
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել:
Նիկոլ Փաշինյանը վաճառում է «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց գտնվող իր նախկին բնակարանը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շուրջ 4 անգամ աճել է դրական լուծում ստացած գործերի թիվն այն բողոքներով, որոնք վերաբերում են Պաշտպանի իրավասությանը։
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ՔՀ խմբի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 20-ին, ժամը 11.20-ին, Երվանդ Քոչարի փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա Հայարփի Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան գյուղի տներից մեկում տղամարդու դի կա:
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները լսել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է՝ ապրիլի 20-ից կթույլատրվի տեսքստիլ ոլորտի աշխատանքը, ապրիլի 21-ին գնացել են աշխատանքի և տուգանվել. 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Գլորիա» կարի ֆաբրիկայում այսօր տեղի ունեցած իրադարձություններին՝ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության հիշատակի օրը կանցկացնի առցանց քննարկում, որը տեղի կունենա 2020թ. ապրիլի 24-ին, ժամը 19:30-ին՝ հարգելու մեկ դար առաջ նահատակվածների հիշատակը եւ մեծարելու մերօրյա հերոսներին, այդ թվում եւ նրանց, ովքեր այսօր աշխարհում պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ:
Պարետի որոշմամբ՝ սահմանափակվել են Երևան քաղաքի և Արարատի մարզի Այնթափ և Ավշար համայնքների որոշ տնտեսվարողների գործունեությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Վահե Ջիլավյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ։
Ցավոք, պետք է նշեմ, որ սա շատ տարածված խնդիր է: Եվ, այո, մարդկանց խաբում են հենց մեր հայրենակիցները, հաճախ՝ հարազատները կամ բարեկամները: Շատ դեպքերում գործատուն վճարում է գումարը, իսկ միջնորդը, ով տարել է շինարարներին աշխատելու, յուրացնում է այդ գումարները: Այստեղ շատ կարևոր է իրազեկել մեր քաղաքացիներին, որ անպայման անհրաժեշտ է ունենալ աշխատանքային պայմանագիր և հնարավորության դեպքում գումարը ստանալ ոչ կանխիկ տարբերակով՝ բանկային հաշվին:
Ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզպետը հայտարարեց կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքի մասին։ Երկու օր անց՝ հայտարարվեց արդեն մարզում առկա 10 վարակակիրների մասին։
Հունվարի 26-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում հաղորդում էր ստացվել, որ օրը ցերեկով տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Շարուրի փողոցի բնակարաններից մեկի դուռն ու խոհանոցից բջջային հեռախոս հափշտակել:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում եւ կիրառվելու են սահմանափակումներ։