Բաժիններ՝

Կացնով հարվածել էր հյուրընկալած հարևանին. կադրեր դաժան սպանության վայրից

Ապրիլի 21-ին, ժամը 13.50-ի սահմաններում, ոստիկանության Ճամբարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Վահան գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ 66-ամյա տղամարդուն սպանել են կացնով։ Տղամարդու դին հարևանի տանն էր, իսկ տանտերը չկար։

Ճամբարակի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ 62-ամյա տանտերն էր կացնով հարվածներ հասցրել իրեն հյուրընկալված հարևանին։

Վերջինս տեղում մահացել էր։ Ճամբարակի ոստիկանները, համագործակցելով Սևանի գործընկերների հետ, դեպքից ժամեր անց կասկածվողին հայտնաբերեցին Լճաշեն գյուղում և բերման ենթարկեցին բաժին։ Նրա խուզարկությամբ նռնակներ հայտնաբերվեցին։

Տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հանցագործության գործիք կացինն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930