Բաժիններ՝

«Հայփոստ»-ի կառավարումն անցել է ԲՏԱ նախարարությանը և Հայկ Կարապետյանը նշանակվել է Հայփոստի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար․ Հակոբ Արշակյան

«Հայփոստ»-ի կառավարումը 14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

««Հայփոստ»-ի կառավարման դիտորդ խորհրդի որոշմամբ Հայկ Կարապետյանը նշանակվել է «Հայփոստ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ «Հայփոստ»-ը նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն՝ նոր քաղաքացիակենտրոն սկզբմունքներով։ Պրն․ Կարապետյանին հաջողություն եմ մաղթում։ Ի գո՛րծ, դեպի նորանոր ձեռքբերումներ,- գրել է Արշակյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս