Եթե աջակցում եք, ուրեմն աջակցեք բոլորին՝ առանց բացառության. Կարեն Սիմոնյան
Ուսանողներին Կառավարության առաջարկով տրամադրվող աջակցությունն ու ուսանողական վարձավճարների որոշակի չափով փոխհատուցումն անհավասար պայմաններ է ստեղծել ուսանողների համար:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը: Ըստ պատգամավորի.
«Տրված պայմանները խնդիր են առաջացնում այն ուսանողների համար, որոնք իսկապես այդ աջակցության կարիքն ունեն: Եթե աջակցում եք բարձր ՄՈԳ ունեցողներին, ապա նրանց մեջ այն ուսանողներն են, որոնք կա՛մ անվճար են սովորում, կա՛մ արդեն ունեն բավականին զեղչեր, իսկ այն ուսանողները, որոնք իսկապես կարիք ունեն վարձի զեղչման, չեն ընկնում այս ծրագրի տակ: Մյուս կողմից՝ մասնավոր բուհերի ուսանողները որևէ տարբերակ չունեն այս ծրագրից օգտվելու, որովհետև այն պետական բուհերի համար է: Ես Կառավարությանը կոչ եմ անում՝ եթե աջակցում եք, ուրեմն աջակցեք բոլոր ուսանողներին՝ առանց առաջադիմության ցուցանիշների, որովհետև տնտեսական վատ իրավիճակում բոլոր ուսանողներն են՝ առանց որևէ բացառության»: