Բաժիններ՝

Վահան գյուղի սեփական տան մեջ հայտնաբերվել է 66-ամյա բնակչի դին՝ գլխին կացնի հարվածի հետքերով, կասկածյալը ձերբակալված է. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան գյուղի տներից մեկում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները Վահան գյուղի սեփական տան մեջ հայտնաբերել են տանտիրոջ՝ 66-ամյա Լյովիկ Բարսեղյանի դին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամանած դատաբժիշկը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ մահացածի գլխին կան կացնի մի քանի հարվածի հետքեր:

Մարզի ոստիկանները կարճ ժամանակում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նա ուղևորվում է դեպի Սևան և արդեն Լճաշեն գյուղի վարչական տարածքում դարանակալելով՝ Սևանի ոստիկանների ու քննիչների հետ կարողացել են վնասազերծել Վահան գյուղի բնակիչ, 62-ամյա Պետիկ Դեմիրճյանին, վերջինիս մոտ եղել է 2 մարտական նռնակ՝ իր պայթուցիչներով:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննիչ Ն. Պողոսյանի որոշմամբ կասկածյալ Պ. Դեմիրճյանը ձերբակալվել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք կացինը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս