Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկելով Հայոց եռագույնի գույներով
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բարեկամ Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկելով Հայոց եռագույնի գույներով։ Լուսանկարը հրապարակվել է Վրաստանում ՀՀ դեսպանության էջում:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1401 է, արձանագրվել է մահվան 24 դեպք: Ընդհանուր առմամբ, կատարվել է 13 հազար 929 թեստ։ Ապաքինված պացիենտների 609-ն են։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ, նրանց թվում վեցը 70 տարեկանից բարձր են։
Վրաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 408 դեպք, 4 մարդ մահացել է:
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բարեկամ Վրաստանն?? իր աջակցությունն է հայտնում Հայաստանին??՝ Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկելով Հայոց եռագույնի գույներով։?????
Gepostet von Վրաստանում Հայաստանի դեսպանություն – Embassy of Armenia to Georgia am Dienstag, 21. April 2020