Բաժիններ՝

Վարդենիսը՝ երկրորդ Էջմիածին. վարակի տարածող բժշկուհին «Եհովայի վկա» է. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է. Ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզպետը հայտարարեց կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքի մասին։ Երկու օր անց՝ հայտարարվեց արդեն մարզում առկա 10 վարակակիրների մասին։ Եվ չնայած մարզպետը չէր մանրամասնում, թե կոնկրետ որ բնակավայրի մասին է խոսքը, այդուհանդերձ, բոլորին հայտնի էր, թե որտեղից է սկսվել տարածումը և ում մեղքով։

Մինչ այս աշխատել ենք հնարավորինս զերծ մնալ կորոնավիրուսի մասին հանրային հրապարակումներից, բայց սա մի դեպք է, որին պարզապես պետք է անդրադառնալ։

Եվ այսպես՝ արդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքը տագնապի մեջ է։ Գնալով լայնանում է վարակակիրների ու մեկուսացվողների շրջանակը։ Արդեն Վարդենիսի բժշկական կենտրոնի (ԲԿ) որոշ աշխատողների թեստերի պատասխաններն էլ են դրական եկել, սրան գումարվել են պոլիկլինիկայի աշխատակազմի աշխատակիցներինը։ Դեռ չենք չհաշվում այս նշված վարակակիրների շփման շրջանակում ընդգրկվածներին:

Այսպիսով՝ ընդամենը պոլիկլինիկայի մի բժշկուհու քայլերից, փաստորեն, Վարդենիսը դարձավ երկրորդ Էջմիածին:

Նշված բժշկուհին լրատվամիջոցին տված հարցազրույցում արդարացնում է ինքն իրեն` շատ լավ հասկանալով, որ բարոյականության սահմանները հատող, ինչու ոչ՝ միգուցե քրեորեն պատժելի արարք է իրեն թույլ տվել:

Բժշկուհին փաստում է, որ պետական վերահսկողությունն է թերացել, և, ըստ բժշկուհու, իրեն ուշ են թեստավորել։ Փաստենք նաև, որ թեստավորումից հետո նրան չեն մեկուսացրել՝ մինչև պատասխաններն ստանալը։ Հետաքրքիր է՝ որտե՞ղ մնաց բժշկուհու, որպես մասնագետի և մարդկանց առողջության մասին հոգ տանողի քայլերը։

Բժշկուհին՝ լավագույնս իմանալով, որ վատ ինքնազգացողություն ունի, միաժամանակ՝ կռահելով, թե ինչ է իր հետ կատարվում (ըստ իր հարցազրույցի՝ շարունակ խնդրել է, որ իրեն թեստավորեն), հնարավորինս կամ ընդհանրապես ինքնամեկուսանալու փոխարեն՝ նա այդ ընթացքում ջերմեռանդորեն ավելի է լայնացրել շփման իր շրջանակը։ Հատուկ կցանկանայինք փաստել, որ այդ խիստ կասկածելի վիճակով բժշկուհին առանց խղճի խայթ զգալու այցելել է մատնահարդարին, վարսահարդարին, բարեկամներին, հիվանդներին, աշխատավայր, իսկ թեստավորվելուց հետո էլ, մինչ պատասխանն ստանալը, նա նույն երեկո Վարդենիսի մի շարք խանութներից առևտուր է իրականացրել: Այո, այո, նման հանցավոր քայլերի հեղինակը, ոչ ավել, ոչ պակաս, բժշկուհի է։ Հետևաբար՝ այդ ամենը ոչ այլ ինչ է, քան դիտավորություն։

Փաստորեն՝ մարդ, ով կոչված է այս դժվարին օրերին հասարակությանը զգոնության կոչել, ինքն իր քայլերով արել է ճիշտ հակառակը։ Պարտադի՞ր էր, «շնչելու ժամանակ չունենալով», այցելել մատնահարդարի և երիտասարդ հղի կնոջը դնել ռիսկի տակ:

Բացարձակ սուտ է նաև բժշկուհու այն հայտարարությունը, թե Վարդենիսից դուրս չի եկել։ Ինչպե՞ս կարող է «Եհովայի վկաներ» աղանդի Վարդենիսի «լիդերը» «աշխարհի վերջի» այս օրերին հանգիստ նստել իր կաբինետում և լծվել հիվանդների բուժման բարի գործին: Այս մասին շատերը չեն խոսում, և բժշկուհու վարքագիծը քննելիս հաշվի չեն առնում նրա՝ «Եհովայի վկաներ» քայքայիչ աղանդի կարկառուն ներկայացուցիչ լինելու դառը փաստը։ Եվ բոլորովին գաղտնիք չէ, որ այս աղանդավորական կառույցն այս օրերին ավելի մեծ ջանքով է սկսել աշխատել`մարդկանց ներշնչելով, թե մոտենում է աշխարհի վերջը, և իրենց փրկության համար միակ անձեռնմխելի տեղը «Եհովայի վկաների» թագավորությունն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս