Ահազանգ. Վանաձոր ՔԿՀ-ում 20 հոգի դիմել է հացադուլի. Պետրոսյան
Րոպեներ առաջ ահազանգ ստացանք, որ Վանաձոր քրեակատարողական հիմնարկում 20 հոգի դիմել է հացադուլի: Այսօր Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«20 հոգի դիմել է հացադուլի՝ կապված դատավարական գործընթացների ձգձգման հետ: Որպես իրավաբան՝ հայտարարում եմ, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ մարդու կյանքը և առողջությունը բացարձակ իրավունքներ են, ենթակա չեն սահմանափակման: Ցանկացած հայի կյանքը մեզ համար թանկ է, խնդրում եմ՝ արագ արձագանքեն իրավասու մարմինները, պարզեն հացադուլի պատճառները, և դրանց տրվեն արագ լուծումներ՝ առավելևս, որ նրանք ոչ թե դատապարտյալներ են, այլ դեռ մեղադրվում են, և նրանց ուղեկցում է անմեղության կանխավարկածը»,- ասաց Պետրոսյանը: