«Ավրորա» նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության հիշատակի օրը կանցկացնի առցանց քննարկում
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության հիշատակի օրը կանցկացնի առցանց քննարկում, որը տեղի կունենա 2020թ. ապրիլի 24-ին, ժամը 19:30-ին՝ հարգելու մեկ դար առաջ նահատակվածների հիշատակը եւ մեծարելու մերօրյա հերոսներին, այդ թվում եւ նրանց, ովքեր այսօր աշխարհում պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ: Միջոցառման ընթացքում կհայտարարվեն նաեւ 2020թ. «Ավրորայի» հերոսների անունները:
«Առցանց քննարկման բանախոսներն են Նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը եւ Ռուբեն Վարդանյանը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին, «Խաղաղության տան» (Maison Shalom) հիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի առաջին` 2016թ. դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն: Քննարկումըտեղի կունենա Futures Studio քննարկումների հարթակում, որը կվարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը:
Ապրիլի 24-ը միշտ էլ առանձնահատուկ է եղել բոլոր հայերի համար, բայց այս տարի այն հատկապես ուշագրավ է, քանի որ լրանում են Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը եւ Հոլոքոստի 75-րդ տարելիցը, ինչպես նաեւ «Ավրորայի» 5-ամյակը: Ստեղծման օրիցի վեր «Ավրորան» հավատարիմ է մնացել իր ավանդույթներին. այդ օրը ծաղիկ է խոնարհել Ծիծեռնակաբերդում՝ հարգելով Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը, եւ մեծարել է մերօրյա հերոսներին ու Մատենադարանումհայտարարել «Ավրորայի» հերոսների անունները՝ դրանք արձանագրելով «Մատյան մարդասիրաց» տարեգրքում:
Այժմ, երբ կորոնավիրուսային նոր հիվանդության հետեւանքովփոխվել է համաշխարհայինօրակարգը, մենք չենք կարող սովորականի պես հավաքվել Մատենադարանում եւ ստիպված ենք փոփոխելումերծրագրերն ու համապատասխանեցնելու ներկա իրավիճակին: Այդուհանդերձ, մենք միասին ենք, եւ այս առցանց միջոցառումը մեզհնարավորություն կընձեռիմեծարելու 2020թ. «Ավրորայի» հերոսներին, ինչպես նաեւ անդրադառնալու «Ավրորայի» հիմնական գաղափարներին՝ մեր ամուր հավատամքին,որ յուրաքանչյուրոք արժանի է երկրորդ հնարավորության, եւ մեր նախնիներին փրկողների հանդեպ ունեցած երախտագիտությունըգործի վերածելու մերհանձնառությանը:
Որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ՝ ենք շատերից ավելի լավ ենք գիտակցում, թե մարդիկ այսօր ինչ դժվարությունների միջով են անցնում: Մենք փայփայում ենք անձնական փորձով ձեռք բերված այն իմացությունը, որ գոյապահպանմանը հաջորդում է վերածնունդ, եւ ձգտում ենք մարդկության մեջ սերմանել այդ հույսը։ Այդպես ենք վարվել անցյալում եւ կարողանալու ենք այդպես վարվել կրկին՝ միասին։
2020թ. ապրիլի 24-ի առցանց միջոցառումը բաց է բոլորի համար: Քննարկումը տեղի կունենա անգլերեն ՝հայերեն եւ ռուսերեն թարգմանությունների ապահովմամբ: Zoom հարթակի հղում ստանալու համար մասնակիցները պետք է գրանցվեն կամ կարող են քննարկումը դիտել ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայերեն կամ ռուսերեն համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն այն մասնակիցներին, որոնք գրանցվել են Zoom-ի միջոցով: Միացեք առցանց քննարկմանը եւ օգնեք մեզ սփռելու երախտագիտության ուղերձը»,- ասված է հաղորդագրության մեջ: