Բաժիններ՝

Թուրք երիտասարդը 6 տարի շարունակ ապրել է քթի մեջ ատամով

Թուրքիայում ուշագրավ դեպք է պատահել։ Թուրք ուսանող Ույքու Այգունի քթում բժիշկները ատամ են հայտնաբերել։ Ուսանողը այցելել է հիվանդանոց շնչառության հետ կապված գագտներով։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ատամը քթի մեջ է մնացել 6 տարի։  Հետագայում ուսանողը պատմել է, որ 6 տարի առաջ ավտովթարի է ենթարկվել։ Բժիշկները եկել են այն եզրակացության, որ ավտովթարի ընթացքում ստացած ուժեղ հարվածի հետևանքով հիվանդի ատամը մտել է հյուսվածքների մեջ, իսկ այնտեղից դեպի քիթ։

«Մենք հեռացրեցինք, ատամը և հիվանդի վիճակը լավ է։ Ես իմ պրակտիկայում առաջին անգամ եմ հանդիպում նման դեպքի։ Լավ է, որ հիվանդը դիմել է մեզ, հակառակ պարագայում անդառնալի հետևանքներ կլինեին»,-ասել է բժիշկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930