Բաժիններ՝

Պատգամավորը դիմել է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի թաղման նպաստի գումարը բարձրացվի

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանն առաջարկում է բարձրացնել պետության կողմից տրամադրվող թաղման նպաստի գումարի չափը: Պատգամավորն իր էջում գրել է, որ այսպիսի առաջարկով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Առաջարկով դիմել եմ ՀՀ վարչապետին` վերանայել կենսաթոշակառույի մահվան դեպքում պետության կողմից տրամադրվող միանվագ նպաստի գումարի չափը, որը 2010թ. մինչ օրս կազմում է 200.000 ՀՀ դրամ»,- գրել է Մինասյանը:

Նա առաջարկում է պետության կողմից տրամադրվող թաղման նպաստի գումարի նոր չափ սահմանել, որը կկազմի նվազագույնը 250.000 դրամ:

https://www.facebook.com/sarik.minasyan/posts/2374074056034836

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս