«Սանիթեքը» կարո՞ղ է դիմել արբիտրաժ. Փաշինյանը վստահեցրել է, որ դատի չի տա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներից տեղեկացանք, որ «Սանիթեք» ընկերության կողմից կառավարությանն ու քաղաքապետարանին ուղարկված արբիտրաժային վեճի մասին ծանուցումն այն մասին, որ առկա է ներդրումային վեճ, եւ վեճը բանակցությունների արդյունքում չլուծվելու դեպքում գործը կգնա միջազգային արբիտրաժային դատարան, մինչ օրս մնացել է անպատասխան:

Մեր աղբյուրն ասում է, որ կառավարությունում լուրջ չեն վերաբերվում «Սանիթեք»-ի՝ արբիտրաժ դիմելու փաստին, քանի որ հայցի հիմքում դրված է «ՀՀ կառավարության եւ Լիբանանի Հանրապետության կառավարության միջեւ կապիտալ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության վերաբերյալ» համաձայնագրի 9-րդ հոդվածը, իսկ Նիկոլաս էլ Թավիլը՝ «Սանիթեք»-ի տնօրենը, լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չի կարող նման հայց ներկայացնել միջազգային արբիտրաժային դատարան։

Հետեւաբար, կառավարությունում վստահ են, որ «Սանիթեք»-ը չի կարողանա հաջողության հասնել արբիտրաժում եւ դատի տալ Հայաստանի Հանրապետությանը:

Ասում են, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ առիթով ասել է միջազգային դոնորներին, թե ինքը վստահեցնում է՝ «Սանիթեք»-ը մեզ դատի չի տա։ Սակայն «Սանիթեք»-ում վստահ են, որ նման խոչընդոտ գոյություն չունի՝ Թավիլը երկքաղաքացի է, բացի այդ՝ ընկերությունը ներգրավել է աշխարհում հայտնի երկու իրավաբանական ընկերություններ, որոնք աշխատում են հայցի վրա եւ համոզված են, որ պարտվելու շանս չկա։ Եվ հայցերը շուտով կներկայացնեն Վաշինգտոնի արբիտրաժային դատարան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930